Ընտրությունը վերադարձվում է քաղաքացուն, և մնում է ընտրողի վերադարձը

«Ժամանակ»-ը գրում է՝ քաղաքացուն վերադարձվում է ընտրելու իրավունքը, սակայն առանցքային, հիմնարար նշանակություն ունեցող հարցը ընտրողի վերադարձն է: Բանն այն է, որ տարիներ, տասնամյակներ շարունակ խեղելով, նենգափոխելով ընտրական համակարգն ու ընտրություն հասկացությունը ինքնին, խեղելով նաև ընտրող հասկացությունն ու ընտրողի հոգեբանությունը, Հայաստանում գործնականում տեղի է ունեցել շատ ավելի խորքային մի բան: Իշխող նախկին համակարգը ըստ էության ընտրությունը կեղծելու մեխանիզմը հասցրել է մինչև քաղաքացու գիտակցություն, հոգեբանություն, արժեհամակարգ, աշխարհընկալում: Կեղծիքը հասցրել է նստել մինչև այդտեղ, ու թեև դա ամբողջ հասարակությունը չէ, սակայն դա հասարակության մի ահռելի շերտ է, որի պայմաններում է ի վերջո հնարավոր դարձել այսպես կոչված անաղմուկ ընտրությունը կամ անաղմուկ խայտառակությունը, որ տեղի ունեցավ 2017 թվականի ապրիլի 2-ին: Ահա այստեղ է բուն խնդիրը: Ընտրությունը վերադարձվում է քաղաքացուն, և մնում է ընտրողի վերադարձը: Սա իհարկե տևական, ժամանակատար և աշխատատար գործընթացի խնդիր է, բայց սեպտեմբերի 23-ն ըստ էության սրա մեկնակետն է, որը պետք է պահել և զարգացնել հետագայում, որպես պետականության ապագայի և նույնիսկ անվտանգության ռազմավարական խնդիր, երբ վերագտնենք ընտրող քաղաքացու, այդ բառի որակական իմաստով: Դա կունենա հեղափոխական նոր նշանակություն, կլինի ևս մի հեղափոխություն, և առավել խորքային, արժեքային հեղափոխություն: Ըստ այդմ, վաղը Հայաստանում նոր հեղափոխության մեկնարկ է: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 22.09.18թ. համարում:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am