«1000 դրամների» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա. Նիկոլ Փաշինյան (video)

«Եռաբլուր» պանթեոնում զոհված ազատամարտիկների մայրերը,դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին,  նշեցին, որ «1000 դրամների» հիմնադրամը գործում է միայն 2015 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի ժամանակ զոհվածների ընտանիքների համար:

 Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ այդ օրենքն ընդունվել է, որոշվել է, որ աշխատող մարդիկ ամսական 1000 դրամ են վճարում հիմնադրամին: «Ի սկզբանե նախատեսված էր, որ այդ հիմնադրամից գումարների վճարումը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա:
Ես հանձնարարեցի, որ ստուգեն հիմնադրամում այս պահին ունեցած գումարները և տեսնեն՝ հնարավոր է արդյոք մեկ տարի հետ գնալ և 2017-ի հունվարի 1-ը դարձնել 2016 թվականի հունվարի 1: Ինձ ասացին, որ հնարավոր է դարձնել անգամ 2015 թվականի հունվարի 1: Հիմա օրենքը գործում է 2015-ի հունվարի 1-ից հետո եղած դեպքերի համար: Խնդիրը միայն նշանակելը չէ, խնդիրն այն է, որ պետք է շարունակել տալ այդ գումարները: Եթե մենք ասենք բոլորին տալիս ենք, բայց չկարողանաք տալ, դա ավելի վիրավորական է: Մենք հիմա ինչ ենք ասում, մենք ասում ենք՝ որքան այդ ֆոնդում գումար հավաքվեց, կամաց-կամաց հետ ենք գնալու՝ դեպի 2014 թվական և այդպես շարունակ: Երբ այդ օրենքը չէր տարածվում 2015-2016 թվականների վրա, ավելի շատ մարդիկ էին իրենց վիրավորված զգում: Մենք հիմա քայլ-քայլ գնում ենք»,- ասաց վարչապետը:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am