Յուրա Մովսիսյանը մարզվում է «Չիկագո»-ի ընդհանուր թիմի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը ակումբում սկսել է մարզվել ընդհանուր թիմի հետ: Մովսիսյանը արդեն մեկ շաբաթ է, ինչ մարզվում է «Չիկագո» թիմի ընդհանուր կազմում և պատրաստ է խաղալ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված հարձակվող Յուրա Մովսիսյանը նոր ակումբ ունի սեպտեմբերի 15-ից: Մովսիսյանը հանդես կգա «Չիկագո Ֆայեր»-ում: Պայմաագրի այլ մանրամասներ հայտնի չեն: Մովսիսյանը մինչ այս հանդես էր գալիս շվեդական «Յուրգորդեն»-ի կազմում: Ակումբը չէր ցանկացել երկրաձգել պայմանագիրը հայազգի ֆուտբոլիստի հետ: