Ահաբեկչություն ռազմական շքերթի ժամանակ.կան զոհեր/տեսանյութ/

Press TV-ի փոխանցմամբ, Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել ռազմական շքերթի ժամանակ: Հաղորդվում է մի քանի զոհի մասին, սակայն նրանց հստակ թիվը չի նշվում: Ինչպես նաև հաղորդվում է մի քանի տուժածի մասին:
Ռազմական շքերթներն այսօր անցկացվում են Իրանի տարբեր քաղաքներում, այդ թվում Թեհրանում: Դրանք նվիրված են 1980-1988թթ. Իրան-իրաքյան պատերազմին: