Հայաստանում մեկուկես տարեկան երեխան վիրահատությունից առաջ կոմայի մեջ է ընկել

Հարություն Թադևոսյանը, ով երկու տարեկան էլ չկա, հուլիսի 26-ին ընդունվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր։ Երեխային պետք է կատարեին պլանային վիրահատություն՝ կապված արմունկի այտուցի հետ, սակայն դեռևս վիրահատական միջամտությունից առաջ, վիրահատարանում նրա վիճակը վատացել է, սկսվել է բրադիկարդիա։ Փոքրիկի մոտ տեղի է ունեցել հիպոքսիա ու գլխուղեղի այտուց, և նա ընկել է կոմայի մեջ։
Այսօր բժիշկները չեն կարողանում նրա հետագա վերականգմանը վերաբերող կանխատեսումներ անել։
Երեխայի ծնողները պատահածի համար մեղադրում են բուժանձնակազմին և հայտարարում են, որ երեխան այդ վիճակում է հայտնվել նարկոզի բարձր դոզայի պատճառով։ Ծնողների բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել և կատարվում է նախաքննություն։
NEWS.am Medicine-ի հետ զրույցում Հարությունի հայրը՝ Արշակ Թադևոսյանը, ասաց, որ երեխայի արմունկն այտուցվել է, ինչի համար նրան պլանային վիրահատություն պետք է անեին, սակայն վիրահատարանում երեխայի վիճակը կտրուկ վատացել է, և իր կարծիքով՝ պատճառը կարող է կապված լինել նարկոզի բարձր չափաբաժնի հետ։ Դրա հետ մեկտեղ՝ արդեն վերակենդանացման բաժանմունքում երեխայի լեզուն վնասված է եղել։ Հոր կարծիքով՝ դրա պատճառն էլ բուժաշխատողների անզգույշ վերաբերմունքն է բժշկական գործիքների օգտագործման ժամանակ։
Հարությունի ծնողները չգիտեն, թե որքան կտևի վերականգնման գործընթացը։ «Բուժող բժիշկն ասում է, որ Հարությունը գուցե այլևս չկարողանա քայլել կամ չխոսի։ Մենք մտադիր ենք մինչև վերջ պայքարել, որպեսզի բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց փոքրիկի մայրը՝ Լիդա Թադևոսյանը։
NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանն ասաց, որ Հարություն Թադևոսյանն իրենց մոտ է ընդունվել հուլիսի 26-ին՝ հեմանգիոմայի հետ կապված պլանային վիրահատության համար։ «Նախավիրահատական շրջանում կատարվել են բոլոր հետազոտություընները։ Երեխան առողջ էր», – ասաց նա։ Վիրահատությունը նշանակված է եղել հուլիսի 27-ի առավոտյան։ Ներարկումային նարկոզից և ինտուբացիայից հետո, վիրահատությունից մեկ-երկու րոպե առաջ երեխայի մոտ նկատվել է սրտի ռիթմի կտրուկ խախտում, բրադիկարդիա, ճնշման անկում։ Վերակենդանացման միջոցառումների շնորհիվ 5-6 րոպեի ընթացքում սրտի ռիթմը վերականգնվել է, ճնշումը կարգավորվել է։ Երեխային միացրել են արհեստական շնչառության ապարատը և տեղափոխել վերակենդանացման բաժին։ Այնտեղ առաջին մեկ ժամվա ընթացքում նկատվել են ցնցումներ, որոնք հետո անցել են դեղորայքի միջոցով։
«Ցնցումների ժամանակ երեխան կծել է իր լեզվի ծայրը։ Ոչ մի գործիք կամ լեզուն պահող սարք չի գործածվել։ Մենք հատուկ ռետինե խողովակներ էինք դրել, որ լեզուն չկծի, բայց դա չօգնեց։ Լեզուն լավանում է, մակերևույթին վերք չկա», – նշեց Բավեյանը։
9-րդ օրը էկստուբացիա են կատարել։ Երեխան ինքնուրույն շնչում է, սրտի և սրտանոթային համակարգի աշխատանքը վերականգնված է։ Սակայն դեռևս կան մնացորդային երևույթներ՝ կապված գլխուղեղի հիպոքսիկ ախտահարման հետ։
«Հիմա դժվար է կանխատեսումներ անել, բայց որոշակի մնացորդային երևույթներ կլինեն: Բայց առաջընթաց կա, և կան շանսեր, որ բոլոր ֆունկցիաները կվերականգնվեն»,- ասաց հիվանդանոցի տնօրենը:
Շուրջ երկու ամիս է՝ երեխան բուժում է ստանում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում: Այս ընթացքում երեք կոնսիլիում է կազմակերպվել: Վերջինը՝ սեպտեմբերի 5-ին, Ռուսաստանից մասնագետների, այդ թվում՝ ՌԴ Նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական բաժանմունքի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանի մասնակցությամբ:
Նրանց կողմից բուժման մեջ շտկումներ չեն արվել: Միակ բանը, որ նրանք առաջարկել են՝ գլխուղեղի ՄՌՏ անելն է եղել: «Մենք նույնպես պնդում էինք այդ հարցում, սակայն դրա համար ծնողների համաձայնությունն է պետք: Սակայն նրանք հրաժարվել են, քանի որ այդ տարիքում և նման առողջական վիճակում ՄՌՏ-ն պետք է կատարել անզգայացման օգնությամբ»,- ասաց նա:
Հիվանդանոցի տնօրենը տեղեկացրեց, որ երեխայի հայրն ինքն է վերակենդանացումն արել, չնայած բժիշկները դեմ էին նրա միջամտությանը: Արդյունքում, հոդի մշակման ժամանակ հայրը կոտրել է երեխայի ոտքը:
Բավեյանը հաղորդեց, որ հաջորդ շաբաթ, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների մասնակցությամբ, նախատեսվում է ևս մեկ կոնսիլիում անցկացնել:
«Կատարվածի պատճառը մինչև հիմա պարզ չէ: Փորձագիտական հանձնաժողովը պետք է եզրակացություն տա, որը գումարվել է հարուցված քրեական գործի շրջանակում: Հնարավոր է՝ օրգանիզմի անհատական արձագանք է եղել»,- հավելեց նա:
«Եթե չհաշվենք ուղեղի վնասվածքը, երեխայի վիճակը բավարար է»,- հաղորդեց մանկական վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հրանտ Կալենտերյանը: «Ուղեղի հիպոքսիայից, այտուցումից հետո մնացորդային երևույթներ կան: Հիմա դեցերեբրացիոն համախտանիշ է՝ իր բոլոր արտահայտություններով, սակայն վերջին ամսվա ընթացքում մենք դինամիկա ենք նկատում: Դեռևս վաղ է խոսել հաշմանդամության մասին, քանի որ դեռ ճանապարհի սկզբում ենք. երեխային երկարատև վերականգնում է սպասում»,- նշեց նա:

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am