Պարզվել է՝ «Նորգավիթի ԳԱԻ պոստ» Toyota-ով «ներխուժած» վարորդն ու ուղևորը եղել են խմած/տեսաշար/

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության հետքննչական բաժանմունքի հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից սեպտեմբերի 17-ին Արտաշատի խճուղում ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետում (ժողովրդին հայտնի Նորագավիթի ԳԱԻ պոստ) տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով ստեղծված նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Toyota մակնիշի ավտոմեքենան վարել է 25-ամյա Նարեկ վարդանյանը, իսկ ողևորը եղել է 30-ամյա Արամ Առաքելյանը։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վերջիններս տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն և նույն օրը ենթարկվել էին սթափության փորձաքննության։ Պարզվել էր, որ երկուսն էլ եղել են ոչ սթափ (խմածության ամենաբարձ աստիճան) վիճակում։ Իսկ դեպքի վայրում Ն․ Վարդանյանը ոստիկաններին հայտնում էր, որ վարորդը եղել է Ա․ Առաքելյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Առաքելյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով կապիտան է, իսկ Ն․ Վարդանյանը ՀՀ ՊՆ N զորամասում` կոչումով ենթասպա է։ Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 17-ին, խոշոր ու «կասկադյորական» ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արամ Առաքելյանը իր վարած Toyota Camry մակնիշի 35 ՏN 155 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի պատին և հայտնվել պահակետի ներսում։ Վթարի հետևանքով վարորդ Ա. Առաքելյանն ու նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 25-ամյա Նարեկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ովքեր, եթե մի քանի րոպե ուշանային, ապա մեքենան քարշակով տեղափոխելու էին դեպքի վայրից, և ճանապարհային ոստիկանները կարողացան կանխել այդ գործընթացը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ Վարորդն ու ուղևորը ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել էր, որ երկուսն էլ գտնվել էին ոչ սթափ (խմած) վիճակում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am