Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի  ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի սաները գեներալի կալանավորումից հետո զանգվածաբար դուրս են գալիս համալսարանից: «Արտահոսք» այն չափերի է հասել, որ համալսարանի ղեկավարությունը նոր ուսումնական տարվան ընդառաջ դիմել է ԿԳ նախարարությանը՝ առաջարկելով կասեցնել բուհի գործունեությունը եւ թողնել միայն համալսարանում գործող միջին մասնագիտական դպրոցը՝ քոլեջը: Բուհի պրոռեկտոր Գասպարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման դիմում են ներկայացրել, սակայն ասաց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ միասնական քննության համակարգի ներդրումից հետո կտրուկ նվազել է դիմորդների քանակը. «Իսկ մեզ ձեռք չէր տալիս Երեւանից մասնագետներ բերել, վճարել մի քանի ուսանողի համար»: Գասպարյանի ներկայացրած տվյալների համաձայն, ներկա պահին 11 ուսանող ունեն սովորող, որոնց օրերս ակադեմիական տեղեկանքով տարբեր բուհեր են տեղափոխել: Մայիսի դրությամբ էլ, ըստ Գասպարյանի, 47 ուսանող են ունեցել, որոնցից 28-ն ավարտել է, 19-ից 9-ը՝ տարբեր պատճառներով հեռացել. «Դե ուսման վարձի խնդիր ունեին շատերը»: Մինչդեռ, մեր աղբյուրի հավաստմամբ, խոսքը տասնյակներով ուսանողների հեռանալու մասին է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am