ՀՀ քաղաքացիները այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի նստավայր. Փաշինյան

«Այս պահից սկսած Բաղրամյան 26–ի դռները բաց կլինեն հանրության համար։ Դռները կբացվեն ի նշան այն բանի, որ ՀՀ իշխանությունը այլևս երբեք մեկուսացած ու կտրված չի լինելու ժողովրդից։ ՀՀ քաղաքացիները այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք, և այն օգտագործել որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր։
Մենք հույս ունենք, որ այս դռները այսուհետև այլևս երբեք չի փակվի, որ ՀՀ–ում իշխանությունն այլևս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին»,– ՀՀ անկախության 27–ամյակին նվիրված տոնական միջոցառման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։