Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել: Ոտնաթաթի բուժզննման արդյունքում պարզվել է, որ Մխիթարյանը վնասվածք ունի և որոշ ժամանակ չի խաղա: Նա կարող է բաց թողնել «Էվերտոն»-ի դեմ առաջիկա հանդիպումը, որը նախատեսված է սեպտեմբերի 23-ին: