Լևոն Հայրապետյանի՝ խարդախության գործի քննության օրը տեղափոխվել է
ТАСС-ը հայտնում է,որ Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը կրկին չի կարողացել անցնել դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար ստանալու հետ կապված խարդախության առնչությամբ գործարար Լևոն Հայրապետյանի դեմ քրեական գործի քննությանը, նիստը կկայանա հունվարի 18-ին՝ ամբաստանյալի փաստաբանի հիվանդության պատճառով: Նիստը տեղափոխելու մասին միջնորդությամբ է հանդես եկել փաստաբան Օլգա Մորոզովան: «Խնդրում եմ դատարանին հետաձգել դատական նիստն այն պատճառով, որ իմ պաշտպանյալի շահերը ներկայացնող փաստաբանը հիվանդանոցում է, իսկ ինձ հետ պայմանագիր է կնքվել ընդամենը երեկ»,- ասել է նա: Միջնորդությունը բավարարվել է։ Դատարանը մեկ ամիս է, ինչ չի կարողանում անցնել գործի քննությանը։
