«Նրանք երեքն էլ պարտք ունեն ՀՀ ժողովրդին». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության նախկին երեք նախագահներն էլ պարտք ունեն Հայաստանի ժողովրդին: Հատկանշական է, որ ՀՀ երեք նախկին նախագահներն էլ հրաժարվել են մասնակցել այսօրվա՝ ՀՀ անկախության պաշտոնական տոնահանդեսին: Դա նրանցից յուրաքանչյուրի անձնական որոշումն է, և, ըստ իս, ճիշտ որոշում է: Նրանց երեքին էլ «միավորում է» 2008ի մարտի մեկը՝ տարբեր բովանադակությամբ և տարբեր ձևերով, բայց միավորում է: Երեքն էլ մարտի մեկի մասով խոր թաղած ասելիք ունեն, կամ, որ թերևս ավելի ճիշտ է՝ չբարձրաձայնելիք, լռելիք ունեն: Երեկ հրապարակվել է մարտի մեկի վերաբերյալ ՄԻԵԴ առաջին դատավճիռը: Այն կոնկրետ մարդու՝ Սաղաթելյանի գործով վճիռ է, բայց, ըստ էության, վճիռ է Հայաստանի Հանրապետության դատա-իրավական ողջ համակարգի և Հայաստանի բնակչության ոտնահարված, ճնշված իրավունքների մասին, ինչը հասունանում էր առնվազն 1996 թվականից: Հասունանում էր դրվագ առ դրվագ, կոնկրետ մարդկանց «գործերով» և ողջ հասարակության մասով՝ ընդհանրական: Հասունանում էր նաև աղքատացման-հարստացման, Հայաստանի անապատացման, բնակչության նվաստացման և հուսահատության, արտագաղթի ձևերով: Սա հետևողականորեն ժխտելը նույնպես միավորում է երեք նախագահներին: Նրանցից յուրաքանչյուրը մեղադրում է մյուս երկուսին, եթե նույնիսկ չի բարձրաձայնում, և նրանք, չարախնդալով տարբեր համակցություններով, հանդես են գալիս «երկուսը մեկի դեմ» բանաձևով՝ «երկու» չդառնալով: Կարծես դա մաքրում է իր «եսը»: Չի մաքրում: Միայն մխիթարում է կոնկրետ «եսի» կողմնակիցներին: Շատ լավ կլինի, եթե նրանցից յուրաքանչյուրն իր մեջ ուժ գտնի բարձրաձայնելու «լռելիքը»: Սա կօգնի Հայաստանի Հանրապետության կայացմանը: Նրանք երեքն էլ պարտք ունեն ՀՀ ժողովրդին: Կարո՞ղ են: Ո՞վ առաջինը կբացի լռության դուռը»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am