Հավերժ միտի՞նգ, թե համառ աշխատանք, ընտրությունը ձերն է լինելու. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ընտրություններից առաջ ուղերձ է հղել իր ընտրողներին, որում ասվում է. «Արդեն տևական ժամանակ է՝ մենք ապրում ենք ուրիշ Հայաստանում՝ հինը մերժել ենք, նորը ցավոք, դեռ չենք կարողանում ստեղծել։ Ու եթե մերժելու հիմնական գործողությունը քանդելն էր, ապա նորի ստեղծման համար պետք է կառուցել։ Մերժելու համար, այո, անհրաժեշտ էր հանրահավաքներ անել, լարել մարդկանց էմոցիաները և փորձել այդ լարումը անընդհատ պահել գերէմոցիոնալ դաշտում։ Կառուցելու համար պետք է գրագետ աշխատել և հանդարտեցնել էմոցիաները։ Իսկ եթե դա չի արվում, այլ երկիրը շարունակումէ  ղեկավարվել հեղափոխական միտինգների հոգեբանությամբ, պետությունը մնում է չեզոք գոտում՝ մերժված հնի և այդպես էլ չստեղծվող նորի միջև։ Ցավոք, քարոզարշավի ընթացքում ամեն նչ արվեց հասարակության հեղափոխական էմոցիաների վրա խաղալու և քաղաքացուն մենք ենք ու մեր միտինգը դաշտում փակելու համար, որպեսզի քաղաքացին հարցեր չտա ու չտեսնի այն լուրջ վտանգները, որ առաջիկայում ոչ թե թակելու, այլ ուղղակի ջարդելու են մեր դուռը։ Այսօր արդեն ռմբակոծվում է Երևանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Արենին։ Սա շատ լուրջ է»։ Նաիրա Զոհրաբյանը ուղերձում նաև հիշեցնում է, որ քարոզարավի սկզբից բանավեճի է հրավիրել իշխող կուսակցության թեկնածուին ու հավելել. «Նա համառորեն խուսափեց, կարծում եմ, բոլորին հասկանալի պատճառով։ Փոխարենը նախընտրեց Հանրային հեռուստաընկերությամբ նախապես տեսաձայնագրված շոուն։ Հիմա ևս առաջարկն ուժի մեջ է, քարոզարշավի ավարտին մի քանի ժամ կա՝ միայն ուղիղ եթեր, բանավեճի օրակարգի ընտրությունը թողնում եմ իր վրա։ Վստահ եմ՝ չի գալու»։ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իր հաղթանակի դեպքում լավագույն մասնագետները ստանալու են հրավեր միասնաբար կառավարելու Երևանը։ Նա խոստանում է Երևանը դարձնել մաքուր, անվտանգ ու հարմարավետ քաղաք։ «Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է՝ հավերժ միտի՞նգ թե համառ աշխատանք։ Ընտրությունը ձերն է լինելու», - ուղերձը եզրափակել է թեկնածուն։  

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում Նոր սահմանափակում՝ ԶԼՄ-ների համար Ինչու է Փաշինյանը խուճապահար վազել Վրաստան «Ֆլայ Դուբայը» բացել է դեպի Երևան չվերթները, այսօր երեկոյան և լուսաբացին սպասվում են չվերթներ ՀՀ ՊՆ-ն և այլ համապատասխան գերատեսչությունները սրտիկներով կիսվելու փոխարեն ավելի լավ է պարզաբանում տան՝ ինչ է սա․ Տաթև Հայրապետյան Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան դուք կարծում եք. Թրամփը Իրանի հետ պատերազմի պլան չունի. սենատոր Ուրմիայում աղջիկների ևս մեկ դպրոց է թիրախավորվել. IRNA Բեյրութում ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am