Սոցհարցումներից ստացված թվերը կուսակցությունների աշխատանքի, քարոզարշավների արդյունքն են

Երևանի ավագանու ընտրությունների համար սոցհարցումներ իրականացրած Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը վստահեցնում է ՝ հարցումներից ստացված թվերը ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների աշխատանքի արդյունքն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նավասարդյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը Երևանի ավագանու ընտրությունների համար արված «Քաղաքապետի 12 առաքյալները – արար 2-րդ» խորագրով հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո: «Մենք հրապարակում ենք այն պատկերը, որը գրանցվում է՝ հաշվի առնելով քարոզարշավը, դրա տևողությունը, արդար լինելը կամ չլինելը, կուսակցությունների՝ իրենց ծրագրերը հստակ ներկայացնելու հնարավորությունները: Այն պատկերը, որը գրանցվում է, ոչ թե մեր մեղքն է, այլ այն իրականությունն է, որը գրանցվում է նրանց աշխատանքի արդյունքում»,-ասաց Նավասարդյանն ու նկատեց՝ նախորդ հարցման համեմատ մի քանի կուսակցությունների ցուցանիշներ աճել էին, մի քանիսինը՝ նվազել: Նա նշեց նաև՝ վերջին մեկ շաբաթում տարբեր կուսակցությունների կողմից շատ հակադարձ թիրախավորումներ, կոմպրոմատներ եղան: «Թե ինչու են ընտրարշավի ժամանակ անցնում անձնական վիրավորանքների, ես չեմ կարող ասել: Կրկնում եմ՝ մենք պարզապես արձանագրում ենք այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել՝ հաշվի առնելով նաև այդ փոխադարձ թիրախավորումները»,-նշեց Նավասարդյանը:

Անդրադառնալով «Լույս» դաշինքից Էդմոն Մարուքյանի՝ քարոզարշավում արված դիտարկմանը, թե սոցհարցումներին հավատալ պետք չէ, ԱՄՆ նախագահի ընտրության և Brexit-ի ժամանակ սոցհարցումների արդյունքները սխալ են եղել, Նավասարդյանը նշեց՝ Մարուքյանին տված տեղեկությունները թերի են կամ ոչ մասնագիտական: «Խոսվում է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը որևէ կերպ չէր կանխատեսվում, և բոլորն ասում էին, թե Հիլարի Քլինթոնն է հաղթելու: Իրականում երբևէ որևէ լուրջ հետազոտական կազմակերպություն չի ասել, որ հաղթելու է Քլինթոնը կամ Թրամփը: Ուղղակի ԱՄՆ-ում կան լրագրողներ, ովքեր հակված են եղել այս կամ այն թեկնածուի հետ կապված մեկնաբանություն անել: Քանի որ 1 տոկոսով առաջ է եղել Քլինթոնը, լրագրողները նշել են, թե հաղթելու է հենց նա: Որևէ լուրջ հետազոտական կազմակերպության ղեկավար մեկնաբանություն չի տվել, թե ով է հաղթելու»,-ասաց նա ու հիշեցրեց 3 կամ 2 տոկոս ընտրանքային սխալի մասին:
Անդրադառնալով Brexit-ին՝ նա նշեց՝ դրա հետ կապված եղել էին շատ հետազոտություններ: Դրանց մի մասն ասում էր, թե Brexit չի լինելու, իսկ մյուս մասը՝ հակառակը: Նավասարդյանը նկատեց՝ պարզապես ավելի շատ քննարկվում, տարածվում էին այն հետազոտությունները, որոնք ասում էին, որ չի լինելու Brexit:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am