«Անվիճելի է, որ անկախությունը բարձրագույն արժեք է յուրաքանչյուրիս ու բոլորիս համար». Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ. «Սիրելի’ հայրենակիցներ, այսօր մեր պետության կարևորագույն տոներից մեկն է՝ Անկախության տոնը: 27 տարի առաջ Հայաստանը հռչակեց իր անկախությունը, և ես այսօր համայն աշխարհի հայերին  շնորհավորում եմ կարևոր այս հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով մեր պետությանն ու ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:

Անվիճելի փաստ է, որ անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի գոյատևման, զարգացման ու բարգավաճման կարևորագույն երաշխիքն է: Արդեն 27 տարի մենք վայելում ենք անկախության բերկրանքը, իրացնում սեփական հայրենիքում ազատ ապրելու և արարելու մեզ ընձեռնված բացառիկ հնարավորությունը:
Այս տարիների ընթացքում մեր նորանկախ հանրապետությունն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, սակայն հայի անկոտրում կամքն ու մաքառման ոգին հաղթահարել են բոլոր դժվարությունները: Հայաստանի անկախությունն այն փարոսն է, որի շուրջ համախմբված են աշխարհասփյուռ մեր միլիոնավոր հայրենակիցները, որոնցից յուրաքանչյուրի սրտում վստահաբար արմատավորված է ազգային պետականության գաղափարը: Անվիճելի է, որ անկախությունը բարձրագույն արժեք է յուրաքանչյուրիս ու բոլորիս համար:  Գնահատենք այս անկախությունը, համախմբվենք այս արժեքի շուրջ և միասնական ջանքերով յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք մեր երկրի, մեր հայրենիքի բարգավաճման գործում: Վստահաբար, միայն այս  դեպքում մեր սերունդները կապրեն առավել հզոր և օր-օրի զարգացող ու բարգավաճ Հայաստանում:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am