Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել

Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ներկայացուցիչների, ծա­ռայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի, ինչպես նաեւ իրավակարգի ամրապնդման, հասարա­կա­կան կարգի պահպանության գործում ներդրած ավան­դի համար շնորհվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւներ եւ զինվորական կոչումներ: Զինված ուժերի երկու շարքային զինծառայողներ՝ Արթուր Բաբկենի Կոշտոյանը եւ Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի: Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւները: Դիմելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Նախ թույլ տվեք եւս մեկ անգամ բոլորիս շնորհավորել համազգային ու համապետական այս առանձնահատուկ տոնի՝ Հայաստանի անկախության հռչակման տարեդարձի առթիվ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել եւ երախտագիտությունս հայտնել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած եւ այսօր հետմահու պարգեւատրված մեր հերոսների՝ Հայաստանի զինված ուժերի շարքայիններ Արթուր Բաբկենի Կոշտոյանի եւ Հովհաննես Գրիշայի Իկիլիկյանի հարազատներին, ի դեմս նրանց՝ անկախության եւ ազատության համար զոհված մեր բոլոր հերոսների հարազատներին: Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ: Հարգելի Աշոտ, խնդրում եմ գնահատանքի եւ երախտիքի խոսքերս եւ մեր բոլորի առողջության բարեմաղթանքները հայտնել տիկին Աննային: Հարգելի՛ բարեկամներ, Շնորհավորելով ձեզ ազնվորեն վաստակած շքանշանների ու մեդալների առթիվ՝ ուզում եմ նշել, որ դրանք սոսկ Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներ չեն: Դրանք այն անկախության ու ազատության պարգեւներն են, որոնք ավելի քան քառորդ դար առաջ ձեռք են բերվել բոլորիս միասնական ջանքերով: Ժամանակն ու երկրի զարգացման հեռանկարները պահանջում են պատմության վերընթերցում, նոր գաղափարների առաջադրում, նոր արժեքների ստեղծում: Միեւնույն ժամանակ, մենք պետք է հավատարիմ մնանք այն արժեքներին ու արժեհամակարգին, որոնց համար ձեր ընկերներն իրենց տարիների քրտնաջան աշխատանքը եւ, ցավոք սրտի, հաճախ նաեւ իրենց կյանքն են տվել: Սիրելի՛ հայրենակիցներ, Անկախության անցած տարիներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է: Մենք կարող ենք եւ պարտավոր ենք նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին եւ հետագա բոլոր տարիները, առանձնահատուկ դարձնել մեր երկիրը: Որովհետեւ այդպիսին է, առանձնահատուկ է մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, այդպիսին է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ: Կարծում եմ, եւ հույս ունեմ, որ շուտով մենք այստեղ նորից կհանդիպենք, եւ ես պատիվ ու մեծ հաճույք կունենամ պարգեւատրել նաեւ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ մտավորականների, գործարարների, աշխատավորների, գյուղացիական համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ժուռնալիստների, քանի որ հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է, եւ մեզնից յուրաքանչյուրն իր լավագույնն է անում այդ պատվավոր ու կարեւոր գործում: Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, լավատեսություն եւ առաջընթաց»:  

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am