Հայաստան - Բելառուս. ՖԱՖ-ը միասնական երթով կուղեւորվի ստադիոն
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն կուղեւորվի երկրպագուների միասնական երթով։ «ՖԱՖ-ը Հայաստան-Բելառուս խաղին լինելու է Հյուսիսային տրիբունայի 2-րդ սեկցիայում: Մարզադաշտ կուղեւորվենք միասնական երթով: Բոլոր երկրպագուներին այս պատասխանատու ժամանակահատվածում հորդորում ենք միանալ մեզ երթի ժամանակ և տրիբունայում: 16։00-հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջեւ գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ, լինում ենք ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Միասնական երթը կմեկնարկի ժամը 17:00-ին»,- ասվում է ՖԱՖ-ի հայտարարությունում: Հիշեցնենք, որ Հայաստան - Բելառուս հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
