«Իմ պապը, որի անունը նույնպես Նիկոլ էր, ազգանունը՝ Փաշինյան, չի վերադարձել Երկրորդ աշխարհամարտից». Նիկոլ Փաշինյանն այցելել է վետերանների միավորում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել վերջինիս անդամներին: Միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը ներկայացրել է իրենց գործունեությունը և անդրադարձել վետերաններին հուզող տարբեր խնդիրների: Վարչապետը ողջունել և շնորհավորել է վետերաններին Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ Հայաստանի երեք հանրապետություններին նայում է որպես մեր ժողովրդի պետականության կայացման և զարգացման փուլերի, որոնք պետք է անխուսափելիորեն անցնեինք: «Ինքս էլ ծնվել եմ երկրորդ հանրապետությունում, իմ պապը, որի անունը նույնպես Նիկոլ էր, ազգանունը՝ Փաշինյան, և ինձ անվանակոչել են նրա անունով, չի վերադարձել Երկրորդ աշխարհամարտից, և այս բոլոր հանգամանքների բերումով ես ինձ այստեղ զգում եմ հարազատների միջավայրում և շնորհակալ եմ այդ ջերմության համար»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետությունը պետք է արժանվույն կերպով գնահատի այն վաստակը, որոնք վետերաններն ունեն մեր այսօրվա հայրենիքի առաջ:

«Դա շատ կարևոր է, և մենք կաշխատենք ու կփորձենք խնդիրներին հերթով լուծում տալ: Ես այսօր եկել եմ իմ հարգանքի տուրքը մատուցելու ձեզ, ձեր անցած ճանապարհին, ձեր ունեցած վաստակին, թե՛ պատերազմում, թե՛ աշխատանքի մեջ, թե՛ հասարակական և քաղաքական կյանքում և ասել, որ Հայաստանի կառավարությունն առանց որևէ կասկածի ամենաջերմ զգացմունքներն է տածում ձեր՝ պատերազմի և աշխատանքի վետերանների նկատմամբ, բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի ընթացքում քարը քարի վրա են դրել, նրանց, ովքեր իրենց կյանքն են վտանգել հանուն հայրենիքի և նրանց, ովքեր այսօր լավագույն ապագան են մաղթում իրենց երեխաներին, թոռներին և ում համար Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Այդ ինքնիշխանությունն ու անկախությունը ոչ միայն հակադրության մեջ չի մտնում մեր անցյալի ու պատմության հետ, այլև մենք այն համարում ենք դրա տրամաբանական շարունակությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Հայաստանի վետերանների միավորումը պատշաճ մասնակցություն ունենա Հայրենական Մեծ պատերազմի տարեդարձի տոնակատարություններին:
Գործադիրի ղեկավարը հավելել է, որ վետերանների բարձրացրած խնդիրները կքննարկվեն կառավարությունում և ըստ առաջնահերթության դրանց կտրվեն համապատասխան լուծումներ:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am