Գիտե՞ք՝ ով կհաղթի հայ-ադրբեջանական հակամարտությունում

matyan.am-ը գրում է. Թիֆլիսից Երևան ճանապարհին` Մարնեուլի շրջանում, ճամփեզրին տասնյակ ադրբեջանական խանութներ կան։ Հիմնականում լվացքի փոշիներ, քիմմաքրման նյութեր ու կենցաղային խնամքի պարագաներ են վաճառում։ Հայաստան վերադարձող մեր հայրենակիցները սովորաբար կանգ են առնում այդ խանութներում և ով որքան կարող է՝ լվացքի փոշի կամ մանկական տակդիր է գնում։ Չնայած՝ ոչ մի երաշխիք չկա, թե այդ խանութներում վաճառվող ապրանքը կեղծիք չէ, այնուամենայնիվ, ընդունված է համարել, որ այն որակյալ է և մատչելի։ Նման երկու-երեք խանութներում լինելու առիթ ես էլ եմ ունեցել։ Գներն իսկապես թանկ չեն։ Բայց միակ զարմանալի բանը, որ տեսել եմ այնտեղ, հայերեն խոսացող ադրբջանցիներն էին։ – Բարև, ցավդ տանեմ։ Ինչ պետք ա, կտամ, մեծ ախպեր։ Էժանով կտամ, լավը կտամ, – դիմում էր ինձ ադրբեջանցի վաճառականը։ «Շները քեզ ախպեր», – մտածում եմ ես, հարցերով ու պահանջներով մի քիջ տանջում վաճառողին, լսում նրա քծնանքն ու դուրս գալիս խանուից։ Հաջորդ ադրբեջանցու հետ` նույն պատմությունը։ Հետո երրորդը… Հասկանում ես, որ այդտեղ բոլորն են այդպիսին։ Պարզ է, չէ՞, ինչու էր պետք վրաստանաբնակ ադրբեջանցիներին հայերեն սովորել։ Մեզ սիրելուց չէ։ Ոչ էլ քաղաքակրթվելու, մեկ լեզու ավել իմանալու ցանկությունից։ Անգամ թշնամություն անելու համար չէ պետք հայերենը ադրբեջնցիներին։ Ընդամենը գումար աշխատելու համար են լեզու սովորել։ Քծնանքն էլ է դրա համար պետք։ Վստահ եմ` ուրիշ` ավելի նվաստացուցիչ բաների էլ են պատրաստ հանուն այդ երկու կոպեկի…

Բայց դա չէ ամենակարևորը։ Մի քանի օր առաջ հանդիպեցի երիտասարդ մի տղայի, ով վերջերս եղել է նման մի խանութում։ Երբ իմացել է, որ վաճառողն ադրբեջանցի է, զարհուրել է։ «Արա, սրանք կտան ինձ կսպանեն ստեղ», – մտածել ու խանութից դուրս է գնացել։ Իսկ շատերն էլ հանգիստ առևտուր են անում, հետո գալիս և պատմում. «Ախպեր, հարգանքով մարդիկ են` էժան ու որակով ապրանք են տալիս։ Չէ բա մեր քցող հայերի նման, որ սատկած էշ են մանգալիս` նալերը հանեն…»։
Գիտե՞ք՝ ով կհաղթի հայ-ադրբեջանական հակամարտությունում։ Ճիշտ է` ում ազգային ինքնագիտակցությունն ու հարգանքը ավելի բարձր մակարդակում լինի։ Այլ կերպ չի ստացվի… Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am