Անկախության օրը տոնել մայիսի 28-ին, պատրաստվել Արցախը ՀՀ-ին դե յուրե միավորմանը. «Սասնա ծռեր»

Անկախության օրը պետք է տոնել մայիսի 28-ին եւ պատրաստվել Արցախը ՀՀ-ին դե յուրե միավորմանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը: Հայտարարությունում ասվում է.

«1991 թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեն հակասական խորհուրդ եւ նշանակություն ունի հայության եւ նրա պետականության համար: Այդ հանրաքվեն կարեւոր եւ հիշարժան է այնքանով, որ ցույց տվեց հայության իղձն ու կամքը՝ ԽՍՀՄ անունը կրող Ռուսական կայսրությունից ազատ ու անկախ ապրելու, ինքնիշխան պետականությամբ իր ճակատագիրը տնօրինելու վերաբերյալ: Ինչ վերաբերվում է մեր այսօրվա դե յուրե անկախությանը, ապա այն որոշիչ մասով ԽՍՀՄ-ի լուծարման ինքնաբերական հետեւանք է: Միեւնույն ժամանակ, սեպտեմբերի 21-ի հանրաքվեն՝ որպես իրավաքաղաքական նպատակ հետապնդող եւ նույնպիսի հետեւանքներ առաջացնող ակտ. ա) առանց արցախաբնակ հայերի անցկացնելը ոտնահարել է հայության՝ որպես իրավունքի մեկ ամբողջական ու անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտ լինելու, այդ կերպով իր կամքն արտահայտելու եւ ինքնորոշվելու իրավունքը, քանի որ միայն նախկին ՀԽՍՀ տարածքում բնակվող հայության շրջանում անցկացվելու իրավական ու փաստական հանգամանքների ուժով իրարից տարանջատել եւ նույնիսկ միմյանց է հակադրել տվյալ պահին հայության իրավազորության տակ գտնվող տարածքում բնակվող եւ համայն հայության անունից քվեարկելու հնարավորություն ունեցող ՀՀ-աբնակ եւ Արցախաբնակ հայերին ու նրանց ինքնորոշման իրավունքը, բ) առ ոչինչ է դարձրել Արցախը Հայրենիքին դե յուրե վերամիավորելու վերաբերյալ համայն հայության կամքն արտահայտող ու իրավապատշաճ ձեւով ընդունված իրավական ակտերի՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը եւ Հայաստանի անկախության մասին 1990թ. օգոստոսի 23-ի՝ Հայաստանին Արցախի վերամիավորման վերաբերյալ դրույթները, գ) չի ճանաչել իր Հայրենիքին եւ այլ անօտարելի իրավունքներին վերատիրանալու հայության իրավունքը եւ 1-ին Հանրապետության ժառանգորդությունը, քանի որ ընդամենը ամրագրում է միայն նախկին ՀԽՍՀ տարածքով ԽՍՀՄ-ից անկախ լինելու հանգամանքը, մինչդեռ ԽՍՀՄ-ը՝ դրա կազմում ՀԽՍՀ-ի հայտնվելու մասով ձեւավորվել է Հայաստանի 1-ին Հանրապետության վրա Թուրքիայի եւ Խորհրդային Ռուսաստանի համատեղ ռազմական հարձակման, նրա զավթման եւ մասնատման արդյունքների հիման վրա, ուստի ԽՍՀՄ-ից անկախանալու հանրաքվեն պետք է առնվազն արձանագրեր Արցախը Հայաստանի կազմում լինելու փաստը եւ ԽՍՀՄ-ի իրավազորության տակ գտնվող հայապատկան տարածքով ինքնորոշման հայտը, ինչպես նաեւ 1-ին Հանրապետության ժառանգորդությունն ու Հայրենիքի վերատիրացման իրավունքը՝ չեղյալ ճանաչելով դրանց ու միջազգային իրավունքին հակասող բոլոր, այդ թվում՝ Մոսկվայի, Կարսի եւ ԽՍՀՄ-ի կազմավորման, միջազգային պայմանագրերը: 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեն, ի թիվս Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի հռչակագրի (բացառությամբ դրա՝ Արցախը Հայաստանին վերամիավորելու եւ 1-ին Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները շարունակելու վերաբերյալ դրույթներից), Արցախի այսպես կոչված անկախացման ակտերի, ԱՊՀ համաձայնագրի եւ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ՀԽՍՀ տարածքով ամրագրելու վերաբերյալ այլ միջազգային ու ազգային ակտերի, ձեւավորում է այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը: Օբյեկտիվորեն ղեկավարվելով այդ ապազգային, Հայոց պետականության գոյության եւ գործունեության իրավաքաղաքական հիմքերը խախուտ եւ ոչ լեգիտիմ դարձնող հայեցակարգով, այսպես կոչված 3-րդ Հանրապետությունը. ա) իր ծնունդն ազդարարել եւ իրեն դիրքավորել է որպես միջազգային իրավունքին հակառակ կնքված զավթչական պայմանագրերով հայության առաքելությունը մերժող, նրա Հայրենիքի իրավունքը չճանաչող ու ոտնահարող եւ 1-ին Հանրապետությունը զավթած, մասնատած ու ինքնիշխանությունից զրկած ռուս-թուրքական գործակցության մնացորդային արդյունք եւ իրավասուբյեկտություն չունեցած Հայկական ԽՍՀ-ի ժառանգորդ եւ, ի արդարացում ու հիմնավորում այս հանգամանքին, ԽՍՀՄ կազմում ներառված այդ վարչատարածքային միավորը ճանաչում է որպես 2-րդ հանրապետություն, բ) ինքնակամ կերպով հրաժարվում է ազգային առաքելության վերաստանձնումից ծնվելիք եւ Հայրենիքի իրավունքի ու 1-ին Հանրապետության ժառանգորդության պարունակած ներուժից՝ ինքն իրեն զրկելով պետականությունը պահպանելու եւ տարածաշրջանում հայկական գործոն ստեղծելու, Հայրենիքին վերատիրանալու եւ ազգային առաքելությունը վերաստանձնելու կարողությունից, գ) Արցախն օտարում է Հայրենիքից եւ նրան մատնում կորստյան իրական սպառնալիքի, դ) իր պետական կառավարման համակարգը, տնտեսությունը եւ արտաքին հարաբերությունները կառուցում եւ վարում է ռուս-թուրք զավթչական գործակցությամբ 1920-21 թ.թ. ձեւավորված տարածաշրջանային հակահայ ճարտարապետության հենքի վրա եւ Ռուսաստանի Դաշնության առանցքի շուրջ ստեղծվող նորգաղութային ձեւաչափերի մեջ՝ վտանգելով պետականությունը, ազգի գոյությունն ու Հայրենիքի ապագան: Այս ամենի հաշվառմամբ մեր ժողովրդին կոչ ենք անում. ա) մերժել այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը եւ 1991 թ. սեպտեմբերի 21-ը ընդունել սոսկ որպես ինքնիշխան պետականությամբ Ռուսական կայսրությունից ազատ ու անկախ ապրելու համազգային իղձի եւ կամքի ցույցի օր, բ) որդեգրել հայության համամարդկային առաքելությանը հետամուտ, Հայրենիքի վերատիրացման իրավունքի եւ 1-ին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ եւ որպես անկախության օր տոնել 1-ին Հանրապետության ստեղծման օրը՝ Մայիսի 28-ը, գ) պատրաստվել Արցախը ՀՀ-ին դե յուրե միավորմամբ, 1-ին Հանրապետության ժառանգորդության ընդունմամբ եւ Հայրենիքի վերատիրացման իրավունքի հայտի ներկայացմամբ Նոր Հանրապետություն հռչակելու ձեւով ինքնորոշվելուն եւ այդ ուղիով մեր ճակատագիրը տնօրինելուն:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am