ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանի մոտ
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ծաղիկներ են դրել Բրյուսելում մետրոյի Մալբեկ կայարանի մոտ և հարգել ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
