Ես շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ․ ով որ ասֆալտին փռում ա և փռվում ա՝ թող իրենք մտածեն․ Միհրան Պողոսյան

Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանը ողջունում է իրավապահ մարմինների կողմից իրականացվող ստուգումները, անգամ պատրաստ է իր հետ կապված ցանկացած ինֆորմացիա տրամադրել իրավապահներին։ Այս մասին այսօր խորհրդարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ ասաց պատգամավորը։Այս մասին գրում է Ժամանակը: «Ինձ հետ կապված միջոցառումներ էլ տարբեր իրավական խնդիրների հետ եղել են և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների օրոք, այնպես որ, ես ՀՀ-ի այն քաղաքացին եմ, որ միշտ էլ ունեցել է նման խնդիրներ։ 2016-2018 թթ. նմանատիպ միջոցառումներ են անցկացվել ինձ հետ կապ ունեցող բարեկամների մոտ։ Այնպես որ, ես բաց եմ և պատրաստ եմ ցանկացած հարց, որը կառաջադրի օրենքը, պարզաբանել»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ չկիսելով նաև տեսակետը, որ ինքը նախորդ իշխանության ժամանակ եղել է արտոնյալ։