Բրիտանական էլիտան չի ուզում շփվել Մեգան Մարքլի հետ

Կարելի է ենթադրել, որ Մեգան Մարքլը լիարժեք երջանիկ է և նրան դուր է գալիս իր նոր կյանքը: Վերջերս նա հայտարարել է, որ իր դստեր կյանքը արքայական պալատում շատ դժվար է: Իսկ այժմ The Daily Beast-ը հայտնել է, որ արքայազն Հարրիի ընկերները այնքան էլ չեն ընդունում նրա կնոջը իրենց բարձրաշխարհիկ շրջանակներում: Ընկերներից շատերին դուր չեն գալիս Մեգանի քաղաքական հայացքները և այն, թե ինչպես է դա անդրադառնում իր ամուսնու վրա: Արքայադուստր Դիանայի ընկերուհին՝ լեդի Քոլին Քեմբելլը, ով մինչ օրս էլ մոտ է արքայական ընտանիքին, պատմել է, որ Մեգանը ծայրահեղ ազատական է, և նրա ձախ հայացքները հակասող են Հարրիի շատ ընկերների հայացքներին: