Բրյուսելի ահաբեկչություններից տուժածների թիվը հասել է 270-ի
Բելգիայի գլխավոր դատախազ Ֆրեդերիկ վան Լյովը հայտնել է Բրյուսելի ահաբեկչություններից տուժածների թիվը, հայտնում է Le Mond-ը։ Նրա խոսքով՝ ահաբեկչություններից տուժել է 270 մարդ։ Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում 3 պայթյուն էր հնչել, երկուսը՝ օդանավակայանում, մեկը՝ մետրոյում։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
