Նաիրա Զոհրաբյանը դիմում է գլխավոր դատախազին. հարցաքննության կանչեք Լենա Նազարյանին

«Լենա Նազարյան անունով երեւույթը, ով խորհրդարանում հայտնվելու համար պարտական է բացառապես Նիկոլ Փաշինյանին, այլեւս անցել է բոլոր սահմանները: Ես հիմա, այս հրապարակմամբ, դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին`ընդունեք Լենա Նազարյանի հայտարարությունը, որպես հայտարարություն հանցագործության մասին, առ այն, որ ես կապ ունեմ մարտի 1-ի արյունոտ ոճրագործության հետ»,- Առավոտի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, օրեր առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ Նաիրա Զոհրաբյանը 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու նախագծին կողմ է քվեարկել: Նաիրա Զոհրաբյանը հորդորեց Լենա Նազարյանին`կարդալ ՀՀ Սահմանադրությունը, որը սահմանում էր`արտակարգ դրության մասին հրամանագիրը նախագահի բացառիկ իրավունքն է, հետեւաբար, նման նախագիծ խորհրդարանում չի քվեարկվել: Այսօր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել. «Հարկ եմ համարում անդրադառնալ Նաիրա Զոհրաբյանի մի հայտարարությանը, քանի որ դա խեղաթյուրում է մի կարևոր փաստ: Սեպտեմբերի 17-ին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասել եմ, որ տիկին Զոհրաբյանը կողմ է քվեարկել Երևանում մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու որոշմանը: Իմ կողմից արված այս հայտարարության համար հիմք է հանդիսացել «Մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը, որը ընդունվել է 81 կողմ ձայնով և այս կողմ քվեարկած պատգամավորների ցանկում է տիկին Զոհրաբյանը: Նշված ԱԺ հայտարարության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`անհրաժեշտ և իրավաչափ է համարում ՀՀ նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Տիկին Զոհրաբյանը, իհարկե, այս փաստը չի հերքում, սակայն, խեղաթյուրում է, ասելով, որ նման օրենքի նախագիծ չի եղել, որ նա էլ կողմ քվեարկի ))))) Այս պարագայում ես չեմ կարող գտնել որևէ այլ բացատրություն, թե ինչո՞ւ է տիկին Զոհրաբյանն այս մասին խոսելիս ասում «այ տգետներ նման օրենքի նախագիծ չի եղել», քան այն, որ Նաիրա Զոհրաբյանը, ցանկանալով իր անունը զերծ պահել մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից, բառախաղի միջոցով ավելի նեղ իրավական հարթություն է տեղափոխում իմ կողմից արված հայտարարությունը: Մինչդեռ առկա է անհերքելի փաստ առ այն, որ Նաիրա Զոհրաբյանը, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարությանը կողմ քվեարկելով, համաձայնվել է, որ անհրաժեշտ և իրավաչափ է մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը»: Մանրամասն՝Առավոտում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Նիկոլը հասել է իր նպատակներից մեկին. Լիլիթ Բլեյան Գյումրին առանց տոնի. իշխանության «պատժի» նոր մեխանիզմը. «Փաստ» Ոչ ոք չպետք է բшնտարկվի, ոչ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկմшն՝ քաղաքական գործունեության պատճառով․ Բրեդ Շերմանը՝ Սամվել Կարապետյան մասին «Դարի գործարք»․ Պլանավորված և մշակված ծրագիրը շուտով կհրապարակեմ․ Զուրաբյան Կնիքի վրայից Արարատ լեռը հեռացվում է Թուրքիային շոյելու համար․ քաղաքագետ Փաշինյանն «Իրական Հայաստան» զառանցանքով ձևավորում է «փաշինյանական ինքնություն»․ Լիլիթ Գալստյան Ռուսաստանի դեսպանությունը հետաքննում է Բանգկոկում ռուս կնոջ անհետացման դեպքը Կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ քաղաքացու մարմին Եթե անգամ նրանց էլ լռեցնեք, այս քարերն են աղաղակելու․ «Սրբազան պայքար» Պաշտպանական ծախսերով Վրաստանը հետ է մնում Հայաստանից և Ադրբեջանից Նիկոլի համաձայնությամբ վաղը քոչվորները պիտի խլեին իմ հայրենիքը, իմ տունը, իմ կյանքը․ Հակոբյան Սպերցյանը՝ ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում 7 տարի է դուք իշխանություն եք և այս շենքի վրա մի քար անգամ չեք դրել․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին Էկոպարեկները պետական գնումներով ընդեղեն են գնել ու ծխախոտի գլանակներ IQOS-ի համար «Սահմանադրական դատարանը վերածվել է քաղաքական բուտկայի» արտահայտության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է․ Էդգար Ղազարյանի ցուցմունքը՝ դատարանում Արևմուտքը նշել է 15 երկրներ, որոնք կարող են միջուկային հարված հասցնել Էրդողանը Անկարայում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան» Ռուսական սահմանապահ պարեկային նավը սեպտեմբերի 23-25-ը կժամանի Բաքվի նավահանգիստ. Զախարովա Լարսի անցակետում կրկին կուտակումներ են․ ինչ խնդիրներ է դա ստեղծում հայկական արտահանողների համար Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է ԱԹՍ-ների ակտիվության աճ Էդգար Ղազարյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է Սուդանցի փախստականներ տեղափոխող նավը հրդեհվել և խորտակվել է Լիբիայի ափերի մոտ. զnհվել է առնվազն 50 մարդ Իսրայելը հարավային Լիբանանի բնակիչներին զգուշացրել է սպասվող օդային հшրվшծների մասին Անշուշտ Փաշինյանը գիտակցում է իր գործած չարիքի ծավալը․ Լևոն Տեր-Պետրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am