Մենք չենք նկատում, որ «Մերժիր Սերժինը» սահուն կերպով վերածվում է «Մերժիր այլակարծությունը», «Մերժիր բոլորին». Վահե Հովհաննիսյան

Մենք արդեն մի որոշ ժամանակ է՝ ապրում ենք ուրիշ Հայաստանում։ Հինը մերժել ենք, նորը չենք ստեղծում։ Եթե մերժելու հիմնական գործողությունը քանդելն է, ապա նորի ստեղծման համար պետք է կառուցել։ Հայաստանը «լռվում» է այդ անցումային փուլում։ Մերժելու համար կարելի է և պետք է միտինգ անել, լարել զանգվածների էմոցիաները։ Կառուցելու համար պետք է գրագետ աշխատել ու հանդարտեցնել էմոցիաները։ Եթե դա չի արվում, ապա պետությունը մնում է չեզոք գոտում՝ մերժված հնի և չստեղծվող նորի միջև։ Եվ չկա որևէ երաշխիք, որ սա կլինի կարճաժամկետ։ Սա ուղղակի կլինի «ուրիշ Հայաստան»։ Ուրիշ Հայաստանի ամենավտանգավոր բնութագրիչը «Ուրիշ Հայաստանի» ամենավտանգավոր բնութագրիչը հասարակության դեֆոլտն է։ Շատ զգույշ եմ օգտագործում այս ձևակերպումը, որովհետև այն չափից դուրս վտանգավոր է, ու չափից դուրս շատ կուզեի, որ այն չլիներ։ Եթե նախորդ բոլոր իշխանությունները խնդիր չէին դրել՝ ձևավորել ու կրթել հասարակություն, ապա այսօրվա իշխանությունն անում է հաջորդ քայլը՝ ուղղակի չկայացած հասարակության էմոցիաների վրա կառուցում է իր վարկանիշը։ Ինչ-որ ժամանակահատված, իհարկե, էֆեկտը կստանան։ Բայց հետո բոլորս ծանր գին ենք վճարելու։ Այսօր մեր հասարակությունը հարցեր չի տալիս և պատասխաններ չի լսում։ Մեր հասարակությունը վտանգներ չի զգում, մեր հասարակության ինքնապաշտպանական բնազդները խամրած են։ Մեր հասարակությունը չի ընկալում հարթակներից հնչող ձևակերպումների վտանգավորության չափը։ Մեր հասարակությունը մոռացել է իր կյանքում առկա ներքին և արտաքին բոլոր խնդիրները (տնտեսական, ռազմական…), որոնք վաղը ոչ թե թակելու են, այլ ջարդելու են մեր դռները։ Ու ստացվում է, որ «Ուրիշ Հայաստանի» բանաձևը մի տեսակ աննորմալ է հնչում. փրկել պետությունն իր քաղաքական համակարգից։ Փրկել պետությունը՝ իր իսկ հասարակությունից։ Կա՞ արդյոք ելք Միանգամից շեշտեմ, որ հեշտ լուծումների ժամանակն արդեն կորսված է։ Մենք ունենալու ենք լուրջ տնտեսական խնդիրներ։ Սրա մասին գիտեն լուրջ տնտեսագետներն ու ֆինանսիստները, բայց բարձր չեն խոսում՝ հաշվի առնելով մթնոլորտը։ Մինչ մենք պարզում ենք, թե Պուտինը Հայաստանում ում է ավելի շատ սիրում և ում քանի անգամ զանգեց, մենք բաց ենք թողնում Ռուսաստան-Ադրբեջան աննախադեպ խորը ինտեգրացիայի նոր պրոցեսը և կորցնում ենք լծակները՝ դրա դեմն առնելու՝ մեր ու միայն մեր մեղքով։ Սրա իրական հետևանքներն ակներև են լինելու հաշվված ամիսներ հետո։ Մենք օրվա լրահոս և ֆեյսբուքյան վարկանիշ ապահովելու համար անում ենք քայլեր, որոնք լուրջ ներդրողներին հետ են պահելու Հայաստան գալու մտքից։ Մեր քաղաքական և հասարակական ինստիտուտներն այնքան են կազմաքանդված, որ մենք ոչ միայն չենք տեսնում այս խնդիրները, այլև չենք լսում օտարերկրյա դեսպանների ու դիվանագետների պարզ զգուշացումները, գործարարների՝ շատ պարզ ձևակերպումները։ Մենք անթույլատրելիորեն փակվում ենք «մենք ու մեր միտինգը» աշխարհում։ Բայց ես դարձյալ ուզում եմ խոսել հասարակության դեֆոլտի մասին, որովհետև դա՛ է ամենավտանգավորը. եթե դա արձանագրվեց, շատ դժվար ենք տակից դուրս գալու, շատ մեծ շոկերի գնով։ Ինձ ավելի շատ մտահոգում են ոչ թե պարբերաբար հնչող վտանգավոր ձևակերպումներն ու կոչերը, այլ՝ այն մարդկանց ծափերն ու հավանությունը, որոնք բոլոր ժամանակներում ունեցել են ինքնուրույն մտածող, ներքին ազատություն ունեցող մարդկանց համբավ ու իրենց պահել են այդպես։ Ես հարգում եմ նրանց ընտրությունը՝ լինել իշխանության մեջ, իշխանության կողքին։ Դա իսկապես շատ լավ է, բայց ես չեմ հասկանում նրանց անվերապահ աջակցությունը՝ իշխանությունից պարբերաբար դուրս եկող վտանգավոր ձևակերպումներին։ Որտե՞ղ է Ձեր ձայնը։ Եթե դուք եք լռում և ծափահարում, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հնարավոր լինի՝ թույլ չտալ ամենավատ սցենարների հնարավորությունը մեր երկրում։ Կա ագրեսիվ զանգված, որն արյուն, կախաղան և ունեզրկում է պահանջում, կա իշխանություն, որին այդ զանգվածը պետք է, ու այն պարբերաբար ուժեղացնում է նրանց, կա երկրի մթնոլորտ, որը դառնում է ավելի անհանդուրժող, կան լայն զանգվածներ, որոնք սկսում են չհասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, կան վտանգավոր պրոցեսներ, որոնք դառնում են արդեն առօրյա։ Ի՞նչ կարելի է անել՝ խուսափելու համար վատ սցենարներից. իսկապես դժվար է ասել։ Իշխանությունը չի լսում ու սկսում է փակվել ինքն իր մեջ՝ յուրայիններով (ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը դրա ամենավառ օրինակն է)։ Մյուսները շոկի մեջ են, շատերը՝ վախեցած։ Ես նույնպես այդ հարցի պատասխանը այսօր չունեմ։ Բայց կա հստակ մի քանի բան, որոնք անելու իմաստն այս պահին անհասկանալի է մնում. 1.Ո՞րն է իմաստը՝ տպավորություն ստեղծել, թե մենք այսօր զրոյից պետություն ենք կառուցում։ Դարերով պետականություն չունեցող ժողովուրդների համար սա չափազանց վտանգավոր միտում է։ Այս 27 տարիների ընթացում, բոլոր իշխանությունների օրոք, արվել են նշանակալից գործեր՝ անկախ բոլոր փոքրումեծ սխալներից։ Բոլոր սերունդներն իրենց աշխատանքով կառուցել են պետությունը, և այսօրը, ընդամենը, պետության մի փուլն է։ Ժառանգեք, լավացրեք, արե՛ք շատ ավելին։ 2.Ո՞րն է իմաստը՝ հրապարակներում քննարկել Ղարաբաղի խնդիրը։ 88-ից անցել է 30 տարի, ու կայացած պետության ինստիտուտները նաև այն բանի համար են, որ լայն զանգվածների հավաքական մտքից ավելի հավասարակշիռ ու հեռատես որոշումներ ընդունեն։ 3.Ո՞րն է իմաստը՝ հրապարակներում Ադրբեջանին սպառնալ հուժկու հարվածներով։ Մենք Պաղեստին ու Հեզբոլլահ չենք։ Մենք պետություն ենք։ Իսկ ինչ վերաբերում է հրապարակային խիզախությանը, ապա 88-ին, շա՛տ ավելի հզոր հանրահավաքներից ու ռուսական տանկերին դիմակայելուց քիչ անց, եռամսյա հավաքների ժամանակ, տասնյակ հազարներով թաքնվում էին մահճակալի տակ ու պահարաններում։ Հակառակորդին հուժկու հարվածի համար այսօր կա բանակ, զորակոչ, պահեստազորի հավաք, մոբիլիզացիա և այլն։ Իսկ անհատ հերոսները միշտ լուռ են մեկնում դիրքեր։ 4.Ո՞րն է իմաստը՝ սփռել տոտալ ատելություն և հակաքարոզչություն։ Մենք չենք նկատում, որ «Մերժիր Սերժինը» սահուն կերպով վերածվում է «Մերժիր այլակարծությունը», «Մերժիր բոլորին»։ 5.Ո՞րն է իմաստը՝ ամեն օր՝ մանկապարտեզներից մինչև բուհեր, նախարարություններից մինչև բիզնես «խոշոր հանցագործներ» բացահայտել, վարկաբեկել մարդկանց ու հետո անաղմուկ ընդունել, որ առանձնապես բան չկա։ 6.Ո՞րն է իմաստը՝ լայն զանգվածների էմոցիաներն անընդհատ լարել։ Նրանք անընդհատ նոր դոզաներ են պահանջելու և մերժելու են կառուցելու, ստեղծելու ցանկացած միտում։ Ցանկը կարելի է էլի շարունակել, բայց այս կետերը չանելն արդեն բավարար կլիներ՝ երկրի մթնոլորտը հանդարտեցնելու, հասարակության բարիկադավորումը կանգնեցնելու և ավելի հանդարտ ու փոխադարձ հարգանքի հիման վրա շարունակություններ ու ելքեր գտնելու համար։ Ի վերջո, երկրում պե՛տք է ձևավորվի խաղաղ, կառուցելու ու զարգանալու մթնոլորտ։ Փողոցից, միտինգից դեպի իշխանություն անցումը մի պահի պետք է ի վերջո տեղի ունենա։ Իշխանությունը պետք է պատրաստ լինի՝ վերջապես զգալ իր ստանձնած պատասխանատվության չափը, և իր գործողությունները սկսի կառուցել՝ հենց դրանից ելնելով։ Անգամ՝ եթե դա պահանջի հանրային «կատաղի» վարկանիշի որոշակի անկում, ինչը կփոխհատուցվի ավելի որակյալ վարկանիշի և արդյունքի հաստատմամբ։ Ես վստահ եմ՝ դեռ ուշ չէ, դեռ կարելի է գնալ այդ ճանապարհով։ Նույնիսկ կարելի է հուշել, թե ինչպես։ Հ. Գ. Նշված մի շարք կետեր ունեն առանձին քննարկման ու ավելի բաց խոսելու անհրաժեշտություն, ինչը մենք անպայման տարբեր ֆորմատներով առաջիկայում անելու ենք։ Վահե Հովհաննիսյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նիկոլը հասել է իր նպատակներից մեկին. Լիլիթ Բլեյան Գյումրին առանց տոնի. իշխանության «պատժի» նոր մեխանիզմը. «Փաստ» Ոչ ոք չպետք է բшնտարկվի, ոչ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկմшն՝ քաղաքական գործունեության պատճառով․ Բրեդ Շերմանը՝ Սամվել Կարապետյան մասին «Դարի գործարք»․ Պլանավորված և մշակված ծրագիրը շուտով կհրապարակեմ․ Զուրաբյան Կնիքի վրայից Արարատ լեռը հեռացվում է Թուրքիային շոյելու համար․ քաղաքագետ Փաշինյանն «Իրական Հայաստան» զառանցանքով ձևավորում է «փաշինյանական ինքնություն»․ Լիլիթ Գալստյան Ռուսաստանի դեսպանությունը հետաքննում է Բանգկոկում ռուս կնոջ անհետացման դեպքը Կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ քաղաքացու մարմին Եթե անգամ նրանց էլ լռեցնեք, այս քարերն են աղաղակելու․ «Սրբազան պայքար» Պաշտպանական ծախսերով Վրաստանը հետ է մնում Հայաստանից և Ադրբեջանից Նիկոլի համաձայնությամբ վաղը քոչվորները պիտի խլեին իմ հայրենիքը, իմ տունը, իմ կյանքը․ Հակոբյան Սպերցյանը՝ ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում 7 տարի է դուք իշխանություն եք և այս շենքի վրա մի քար անգամ չեք դրել․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին Էկոպարեկները պետական գնումներով ընդեղեն են գնել ու ծխախոտի գլանակներ IQOS-ի համար «Սահմանադրական դատարանը վերածվել է քաղաքական բուտկայի» արտահայտության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է․ Էդգար Ղազարյանի ցուցմունքը՝ դատարանում Արևմուտքը նշել է 15 երկրներ, որոնք կարող են միջուկային հարված հասցնել Էրդողանը Անկարայում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան» Ռուսական սահմանապահ պարեկային նավը սեպտեմբերի 23-25-ը կժամանի Բաքվի նավահանգիստ. Զախարովա Լարսի անցակետում կրկին կուտակումներ են․ ինչ խնդիրներ է դա ստեղծում հայկական արտահանողների համար Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է ԱԹՍ-ների ակտիվության աճ Էդգար Ղազարյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է Սուդանցի փախստականներ տեղափոխող նավը հրդեհվել և խորտակվել է Լիբիայի ափերի մոտ. զnհվել է առնվազն 50 մարդ Իսրայելը հարավային Լիբանանի բնակիչներին զգուշացրել է սպասվող օդային հшրվшծների մասին Անշուշտ Փաշինյանը գիտակցում է իր գործած չարիքի ծավալը․ Լևոն Տեր-Պետրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am