Վանեցյանը խուսափում է

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խուսափեց պատասխանել Յուրի Խաչատուրովի օպերատիվ գծով նախկին տեղակալի վերաբերյալ հարցին։ Լրագրողի դիտարկմանը, թե հայտնի հեռախոսազրույցի ընթացքում, ի վերջո, ինքն ի՞նչ էր ցանկանում հասկացնել ՀՔԾ պետին՝ «էն Խաչատուրովի տեղակալին էլ մի բան արեք, էլի» արտահայտությամբ, սեպտեմբերի 20-ին Արթուր Վանեցյանն ասաց. «Օպերատիվ տեղեկություն է, չեմ պարզաբանի: Ես չեմ համոզում, ասում եմ՝ նայի»,-ասաց Վանեցյանը: