Դաշնակցությունը շատ ավելի մեծ ու էական փոփոխություններ է բերելու

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում Արաբկիր վարչական տարածքի` ՀՅԴ ցուցակով առաջադրված թեկնածուները հանդես են եկել հայտարարությամբ, որում խոստացել են երևանցու կյանքում շատ մեծ ու էական փոփոխություններ բերել: «Արաբկիր վարչական տարածքի հարգելի բնակիչներ, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր ավարտին։ Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակով մենք առաջադրվել ենք որպես ավագանու թեկնածուներ։ Անցնող երկու տարիներին Արաբկիր վարչական շրջանի կառավարումը վստահվել էր Դաշնակցության, որի կողմից առաջադրված թաղապետ Հովհաննես Վարդանյանը, հաղթահարելով առկա բոլոր դժվարությունները, հասել է զգալի հաջողությունների։ Այժմ երկրում իրադրություն է փոխվել, մենք խորապես համոզված ենք, որ Երևանի ավագանու մեջ մեծամասնություն լինելով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շատ ավելի մեծ ու էական փոփոխություններ է բերելու ամեն մի երևանցու կյանքում։ Մենք աշխատելու ենք այդ փոփոխությունները Արաբկիր վարչական շրջանի տարածքում իրագործելու եւ ամեն մի արաբկիրցու կյանքում հեղափոխություն բերելու համար։ Կոչ ենք անում Ձեզ` սեպտեմբերի 23-ին քվեարկել ՀՅԴ-ի` 9 համարի օգտին։ Կանխավ շնորհակալություն: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակով Արաբկիրից առաջադրված թեկնածուներ Հովհաննես Վարդանյան Ազատուհի Սիմոնյան Նունե Վարդանյան Կարինե Բաբայան Դրո Բազիկ Մհեր Դեր Կրիկորյան Արամ Գրիգորյան Սոսե Մուրադյան Սեդա Գաբրիելյան Ռուբեն Մարգարյան»:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am