«Երկրում կստեղծվի արդեն բացահայտ երկիշխանության իրավիճակ»

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքագետների միության վարչության հայտարարությունը Սույն թվականի ապրիլին հայ ժողովուրդը միահամուռ խաղաղ գործողություններով տապալեց ժամանակակից աշխարհում սանձարձակ կոռուպցիայի խորհրդանիշը դարձած Սերժ Սարգսյանին և վերջինիս ղեկավարած քրեաօլիգարխիկ ռեժիմը: Հայերը աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տվեցին իրենց ազատատենչ ոգին ու արդարամիտ մտածելակերպը` փարատելով մեր ժողովրդի մասին այն թյուր պատկերացումը, որն երկար տարիներ միտումնավոր սերմանում էր մեր համբերությունը չարաշահող ու մեր ժողովրդին ստրկամիտ զանգվածի կերպարով աշխարհին ներկայացնող սերժսարգսյանական վարչախումբը: Արժևորելով Նիկոլ Փաշինյանի և նրա կաբինետի գործունեությունն անցած չորս ամիսների ընթացքում, մեր մասնագիտական պարտքն ենք համարում մատնանշել այն երկու հիմնական խնդիրները, որոնք դեռևս լուծում չեն ստացել և որոնց պատճառով քաղաքագետները հակված են Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակում տեսնել երկիշխանության հատկանիշներ: Այդ երկու խնդիրներն էլ` անցումային արդարադատության մարմինների ձևավորումը և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը, ժողովրդական վարչապետը բնութագրել է որպես կարևորագույն ու հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ, սակայն առ այսօր դրանց լուծումը անընդհատ հետաձգվում է: Պարզ երևում է, որ Նիկոլ Փաշինյանին խանգարում են ոչ թե ինչ-ինչ հանգամանքներ «դրսից», այլ իշխանության ներսում դիրքավորված ռևանշիստական և հետադիմական «աշխարակները»: Մեր պարտքն ենք համարում զգուշացնել մեր հանրությանը, որ եթե սեպտեմբերի 23-ի ընտրությունների առիթը երևանցիները չօգտագործեն հանրապետական-բհկական ուժերին ջախջախիչ և վերջնական պարտության մատնելու համար, ապա երկրում կստեղծվի արդեն բացահայտ երկիշխանության իրավիճակ, որի հաղթահարումը խաղաղ ճանապարհով հետո կլինի չափազանց դժվար, եթե ոչ` նույնիսկ անհնարին: Այսօր դեռ հնարավոր է մերժել հետադիմական-ռևանշիստական ուժերին` այնպես, ինչպես մենք մերժեցինք նրանց պարագլուխ Սերժ Սարգսյանին` խաղաղ անարյուն ճանապարհով: Այդ ճանապարհը սեպտեմբերի 23-ի ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելն է: Այլընտարանքն անորոշությունն է, որը քաղաքական գործընթացները կմտցնի փակուղի, կստեղծի պատային իրավիճակ և հակահեղափոխական թերմիդորի իրականացման ռեալ վտանգ: Խաղաղ ճանապարհով, արդար ընտրությունների միջոցով այդ իրական վտանգը կանխելու անհրաժեշտության գիտակցումն է ստիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անձամբ մասնակցել «Իմ քայլը» նախընտրական դաշինքի քարոզարշավին և միայն իրեն հատուկ ոճով կրքոտ ելույթներ ունենալ ի պաշտպանություն Հայկ Մարությանի: Խաղաղ ճանապարհով, քվեարկության միջոցով հակահեղափոխական թերմիդորի վտանգը կանխելու անհրաժեշտության գիտակցումն է մեզ ստիպել հանդես գալու սույն հայտարարությամբ և հորդորելու բոլոր երևանցիներին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am