Նաիրա Զոհրաբյանը ցանկանում է իր անունը զերծ պահել մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից. Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը. «Հարկ եմ համարում անդրադառնալ Նաիրա Զոհրաբյանի մի հայտարարությանը, քանի որ դա խեղաթյուրում է մի կարևոր փաստ: Սեպտեմբերի 17-ին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասել եմ, որ տիկին Զոհրաբյանը կողմ է քվեարկել Երևանում մարտի 1-ին հատուկ դրություն մցնելու որոշմանը: Իմ կողմից արված այս հայտարարության համար հիմք է հանդիսացել «Մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը, որը ընդունվել է 81 կողմ ձայնով և այս կողմ քվեարկած պատգամավորների ցանկում է տիկին Զոհրաբյանը: Նշված ԱԺ հայտարարության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`անհրաժեշտ և իրավաչափ է համարում ՀՀ նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Տիկին Զոհրաբյանը, իհարկե, այս փաստը չի հերքում, սակայն, խեղաթյուրում է, ասելով, որ նման օրենքի նախագիծ չի եղել, որ նա էլ կողմ քվեարկի ))))) Այս պարագայում ես չեմ կարող գտնել որևէ այլ բացատրություն, թե ինչո՞ւ է տիկին Զոհրաբյանն այս մասին խոսելիս ասում “այ տգետներ նման օրենքի նախագիծ չի եղել”, քան այն, որ Նաիրա Զոհրաբյանը, ցանկանալով իր անունը զերծ պահել մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից, բառախաղի միջոցով ավելի նեղ իրավական հարթություն է տեղափոխում իմ կողմից արված հայտարարությունը: Մինչդեռ առկա է անհերքելի փաստ առ այն, որ Նաիրա Զոհրաբյանը, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարությանը կողմ քվեարկելով, համաձայնվել է, որ անհրաժեշտ և իրավաչափ է մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը:

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am