Փարաքարում մի խումբ զինված անձինք ներխուժել են խանութ, ջարդուփշուր արել ներսի գույքը, ծեծի ենթարկել քաղաքացիներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցի 27 հասցեում գտնվող մթերային խանութի դիմաց նշված գյուղի մի քանի բնակիչներ ծեծի են ենթարկել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 20-ամյա Էդուարդ Մկրտչյանին, Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Էմիլ Մաթևոսյանին, որից հետո նշված հասցեում գործող խանութի գույքի մեծ մասը վնասել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ խանութը պատկանում է Փարաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Քրիստինե Խաչատրյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծողների բրիգադը եղել է Mercedes մակնիշի 555 QQ 05 համարանիշի մեքենայով և, ըստ ականատեսների՝ նրանք զինված են եղել: Ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, սակայն SHAMSHYAN.com ահազանգած քաղաքացիները իրենց մտահոգությունն են հայտնում, որ Վաղարշապատի ոստիկանությունը փորձում է գործը փակել, ծածկադմփոց են անում և կարծիք են հայտնում, որ թեպետ ոստիկանները շատ լավ գիտեն տաք գլուխների տվյալները, սակայն մինչև այժմ ոչինչ չեն ձեռնարկում, միայն պատասխանում են, թե որոնում են ոմն Արթուրի, մինչդեռ միջադեպին ու խանութի ողջ գույքի վնասելուն մասնակցել են մի քանի հոգի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Պահանջում ենք, որպեսզի ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը իր անմիջական հսկողության տակ վերցի այս գործը, որպեսզի իրական հանցագործները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ, ինչը դաս կլինի, որ մյուս անգամ նման լկտի ու սանձարձակ վերաբերմունք չցուցաբերվի քաղաքացիների նկատմամբ: Հակառակ դեպքում, եթե ոստիկանապետը իր հսկողության տակ չառնի այս գործը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները գործը կջրեն ու մեղավորներին պատասխանատվության չեն ենթարկի ու հասարակությունը արդարացիորեն կբարձրաձայնի, որ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ մնացել է նույնը»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am