Լավ լուր. ցորենի տեղափոխման արգելքը հետաձգել է

Երեկ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծման-արտահանման արգելքի որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվել էր մինչև այս տարվա վերջը։ Այսօր որոշում է կայացվել այդ ժամկետը երկարաձգել մինչև մեկ տարի։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանատան կայքից: