Արցախի զինկոմիսարի ցուցումով ծեծի է ենթարկվել Շոշ գյուղի բնակիչը. Շոշցիները փակել են ճանապարհը

Արցախի Շոշ գյուղի բնակիչը ծեծի է ենթարկվել զինկոմիսար Մխիթար Ավշարյանի անմիջական ցուցումով, իր որդու և ԱԱԾ ծառայողների կողմից։ Հերմինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում նշված է. «Արցախցիները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Սողոմոն Մելքումյանին ծեծի ենթարկած անձանց, ինչպես նաև պահանջում են, որ Արցախի զինկոմիսարը ինքնակամ հեռանա պաշտոնից։ Ի դեպ այս նկարներն արվել են դեպքից հինգ օր անց: Արցախի լրատվամիջոցները միտումնավոր չեն լուսաբանում այս դեպքը»: Տեղեկացնենք, որ Շոշ գյուղում բնակիչները փակել էին Ստեփանակերտից Հադրութ տանող ճանապարհը: Ավելի վաղ Սասնա ծռեր խմբավորումը հայտարարություն էր տարածել, որում նշված է. «Արցախում վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում մի խումբ երիտասարդներ և որոշ համայքների բնակիչներ փակելով Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը: Ամենաթողության և բեսպրեդելի մթնոլորտը շարունակում է գերիշխել Արցախում և մի քանի ամիս առաջ տեղի ունեցած դեպքերից այստեղ ամենևին էլ հետևություններ չեն արել: Արցախում սեպտեմբերի 14-ին հերթական միջադեպն է գրանցվել, այս անգամ Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանի մասնակցությամբ: Բողոքի ցույցի մասնակիցները մեզ մանրամասնեցին, որ սեպտեմբերի 14-ին շինարարության նպատակով Արցախի Շոշ գյուղի մի հատվածում՝ ճանապարհի վրա, կայանված է եղել էքսկավատոր։ Նույն ճանապարհին է մոտեցել նաև Արցախի զինկոմիսարը և հորդորել է էքսկավատորի վարորդին շտապ բացել ճանապարհը, քանի որ իր մեքենան է անցնելու։ Վարորդ Սողոմոն Մելքոնյանը խնդրել է կողքի ճանապարհով անցնել, քանի որ այդ պահին աշխատում էր, բայց զինկոմիսարը վրդովվել է և ասել է. «կարո՞ղ է գիտեք սա Հայաստանն է, ու Նիկոլ Փաշինյանն էլ էստեղ է, որ ճանապարհ եք փակում։ Մոռացեք, սա Արցախն է ու էն ինչ հնարավոր է Հայաստանում, հնարավոր չէ Արցախում», -նշում են բողոքի ցույցի մասնակիցները: Նույն օրը երեկոյան, էքսկավատորի վարորդին են զանգահարում ինչ-որ անձինք և դուրս են հրավիրում: Զինկոմիսարի տղան և Արցախի ԱԱԾ մի քանի ծառայողներ: Վարորդին բարևելուց հետո նրան հարվածում են նախ բութ գործիքով, ապա քաշքշում են և հարվածներ հասցնելով գցում են գետնին ու շարունակում ծեծել: Առաջին օրը վարորդը՝ Սողոմոն Մելքոնյանը չի կարողացել դիմել բժշկի, երկրորրդ օրն է դիմել։ Հիվանդանոցում սակայն նրան գրեթե անտեսել են: Կատարվածի մասին տեղեկություններ են ստացել Արցախի երիտասարդները և որոշել են բողոքի ցույց իրականացնել, պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել զինկոմիսարի որդուն և ԱԱԾ ծառայողներին, իսկ զինկոմիսարին ազատել աշխատանքից: Բողոքի ցույցը չի լուսաբանվել Արցախի և ոչ մի լրատվամիջոցի կողմից: Արցախցիները ակնկալում են հայաստանյան լրատվամիջոցների կողմից հարցի ակտիվ լուսաբանում»։

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am