4.000 եվրո Վարդգես Գասպարիին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 4.000 եվրո վճարել հայցվորին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը: Վարդգես Գասպարին հայցը ներկայացրել էր 2008թ. սեպտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա: Հայցվորը պնդել է, որ 2008թ. մարտի 6-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում իր կալանքի պայմաններն անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող են եղել: Բացի այդ, նա նշել է, որ դատարանները չեն տրամադրել իր կալանքի համար բավարար հիմնավորումներ: Գասպարին ձերբակալվել է և ոստիկանական բաժանմունք տեղափոխվել 2008թ. մարտի 1-ին՝ ոստիկանի դեմ բռնություն գործադրելու կասկածանքով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ բանտախցում հայցվորի պահման պայմանների առնչությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, որով երաշխավորվում է որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների,անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ էլ պատժի: Դատարանը նաև վճռել է, որ տեղի է ունեցել ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը երաշխավորող կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ համարելով, որ դատարանները բավարար հիմքեր չեն տրամադրել հայցվորին կալանավորելու և նրա կալանքը երկարաձգելու մասին իրենց որոշումների առնչությամբ:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am