Բողոքող քաղաքացիները փորձում են ներխուժել Կառավարության շենք. տեսանյութ

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փորձում էին մուտք գործել շենք, լարված իրավիճակ էր ստեղծվել:
Այս պահին Նիկոլ Փաշինյանը զրուցում է հավաքվածների հետ: «Ոտի վրա չեմ կարա հարցերն իրենց մանրամասներով, հետևանքներով հասկանալ, լուծել: Պետք ա պրոցես գնա, իմ օգնականներն զբաղվում են, որևէ պատճառ չկա, որ օրինականությունը չպահպանվի»,- ասաց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ արծվաշենցիների հետ կհանդիպի հոկտեմբերի 2-ին:
|