«Մի կողմից՝ աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից ղումարբազությունը». Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Նաիրա Զոհրաբյանի հեղինակած  «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը  հավանության արժանացավ: Ն.Փաշինյանի խոսքով՝ այս խնդիրը պետք է արագ լուծել: Ըստ նրա՝ տնտեսության կառուցվածքի խնդիր կա, Հայաստանը պետք է ունենա ոչ թե հանքարդյունաբերության ու մոլախաղերի վրա հիմնված տնտեսություն, այլ՝ բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության վերամշակող ճյուղերի վրա հիմնված: «Պետք է գնանք շաւտ լուրջ քայլերի, որ այս փոփոխությունը տեղի ունենա»,- ասաց Ն.Փաշինյանը:

 Ըստ նախագծերի հեղինակների՝ այս փաստը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա` տոտալիզատորով հրապուրվելու վտանգ ստեղծելով: Պատգամավորներն առաջարկում են խստացնել մոլախաղերով զբաղվելու կարգը, սահմանել այն վայրերը, որտեղ կստեղծվեն վիճակախաղերի (տոտալիզատորի) և ավտոմատացված սարքավորումների միջոցով կազմակերպվող վիճակախաղի կազմակերպման կլաստերներ` աջակցելով տվյալ համայնքների զարգացմանը: Համայնքներն ընտրվել են՝ զբոսաշրջային և հանգստի անցկացման ուղղվածություն ունենալու, իսկ Մեղրիի դեպքում՝ սահմանամերձ համայնք հանդիսանալու չափանիշով: Սահմանվում է նաև տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելու և ելքագրելու հնարավորություն միայն վճարահաշվարկային համակարգերի միջոցով, բացառությամբ վերոգրյալ համայնքներում խաղասրահի միջոցով տոտալիզատորի կազմակերպման դեպքերի: Դրանից բացի, նախագծով սահմանվում է այն կառուցակարգը, որը հնարավորություն է ընձեռելու մոլախաղերով հրապուրվելու հետևանքով իրեն և իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունն օրինական կարգով սահմանափակել, և խաղասրահ մուտք կարելի է գործել միայն անձնագրի ստուգումից հետո:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց, որ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը. «Մի կողմից՝ աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար, ղումարբազությունը: Մենք ո՛չ մեկը պետք է խրախուսենք, ո՛չ մյուսը: Մարդիկ են, ճակատագրեր…»:
 

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am