ԱԳՆ-ին՝109 մլն 296 հազար դրամ

Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-11-ը կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ Գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 109 մլն 296 հազար դրամ,որն անհրաժեշտ է ֆորումի նա­խապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումներն իրա­կա­նաց­նելու նպա­տա­կով: Ինչպես ամրագրված է ՀՀ կառավարության 2018 թվականի ծրագրում, մարդկության դեմ հան­ցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման մի­ջազգային ջանքերում Հա­յաս­տանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ։ Այդ դերը հիմ­նա­կա­նում արտահայտ­վում է Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային կազմա­կեր­պութ­յուն­ներում ցեղասպա­նութ­յան հան­­ցա­գործության դեմ պայքարին նվիրված բանաձևերի պարբերական ընդունմամբ և Երևա­նում «Ընդդեմ ցեղասպանության հանցա­գոր­ծութ­յան» գլոբալ ֆորումների անցկացմամբ։ «2015 և 2016 թվականներին Երևանում կայացան «Ընդդեմ ցեղասպանության հան­ցա­գոր­ծութ­յան» Առաջին և Երկրորդ գլոբալ ֆորումները, որոնց մասնակցեցին բազմաթիվ խորհրդա­րանա­կան­ներ, քաղա­քա­կան գործիչներ, դիվանագետներ, անվանի ցե­ղաս­պա­նա­գետներ, գիտ­նա­կաններ և պատ­մա­­բան­ներ։ Նշված ֆորումները հնարավորություն ընձե­ռեցին միջազ­գա­յին քա­ղաքական ու ակա­­դե­միական հանրության ուշադրությունը հրա­վիրել Հայոց ցե­ղաս­պա­նութ­յան 100-ամյակի, ինչ­պես նաև ցեղասպանության հան­ցա­գործության կանխարգելման հարցում Հ­այաս­տանի հետևողա­կան ջանքերի վրա։ 2016 թվականի երկրորդ Գլոբալ ֆորումի եզրափակիչ փաս­տաթղթում ամրագրվեց, որ հա­­ջորդ Գլոբալ ֆորումը կայանալու է 2018 թվականին և նվիր­ված է լինելու կրթության մի­ջոցով ցե­ղաս­պանության հանցագործության կանխարգելման խնդիր­նե­րին։ 2018 թվա­կանի երրորդ Գլոբալ ֆորումը կայանալու է դեկ­տեմ­բերի 9-11-ն ընկած ժա­մա­­նա­կա­հատվածում և, ի տարբերություն 2015 և 2016 թվականների ֆորումների, ենթադրում է ավ­ելի սեղմ և զուսպ ձևաչափ՝ կենտրոնացած կրթության միջոցով ցեղաս­պա­նութ­յուն­նե­րի դեմ պայ­քարի առանցքային խնդիրներին։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտաքին գոր­ծերի նախարարությունում ձևա­վոր­­ված աշխատանքային խումբը մշակել է երրորդ Գլոբալ ֆորումի հայեցակարգը, կազ­մել է հրա­վիրյալների ցանկը և առաքել հրավերներ։ Ձեռք են բերվել մոտ հինգ տասնյակ առաջատար ցեղաս­պանագետների, ցեղաս­պա­նության թան­գա­րան­նե­րի ու հիշատակի համալիրների տնօ­րեն­ների, մշակույթի ու արվեստի ներ­կայա­ցու­ցիչ­նե­րի և իրավապաշտ­պանների՝ Ֆորումին մաս­նակցության նախնական համաձայնութ­յու­­­նը։ Ֆորումին նախատեսվում է նաև Միավորված ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թ­յան Գլխավոր քար­­տու­ղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հար­ցե­րով Հա­տուկ խորհրդականի մասնակցությունը»,- ասված է հիմնավորման մեջ։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am