Հայրենիք են եկել, խաբվել, 6 միլիոն դոլար կորցրել ու վերադարձել ԱՄՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորությունը վայելող, ամենօրյա ռեժիմով հարցազրույց տվող և Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից տպավորված Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում է՝ Փաշինյանը ծրագիր չունի, ուզում եմ հարցնել՝ իսկ ո՞րն էր քո ծրագիրը… Եվ հաճախ նույն պատասխանն է մտքումս գալիս՝ երկիրը քանդելը, սփյուռքահայերին, պետությանը թալանելը: Դա ձեռնտու է եղել և՛ թալանողներին, և՛ նրանց հովանավորող և ժողովրդավարություն չհանդուրժող վերպետական ուժերին… Եվ ահա հերթական տուժած սփյուռքահայն է եկել դատարան՝ պատմելու իրենց հետ կատարվածը… սկսած 2005 թվականից: Նարինե Կիրակոսյանի ընտանիքի պատմությունը շաղկապված է մեկ այլ տուժողի՝ ամերիկահայ Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին Կապիտալ»-ի թալանի և գործով որպես մեղադրյալ անցնող Վլադիսլավ Մանգասարյանի հետ: Սեպտեմբերի 19-ին, Երևան քաղաքի դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հարցաքննվեց տուժողներից ԱՄՆ քաղաքացի Թոնի Ռազմիկ Նազարյանսի կինը՝ վկա Նարինե Կիրակոսյանը: Մինչ նիստը սկսելը՝ տիկին Նարինեն «1in.am»-ի հետ զրույցում ասաց, որ 2005թ.-ին իրենք, ամուսնու հետ միասին, ցանկացել են ԱՄՆ-ից տեղափոխվել Հայաստան, որպեսզի երեխաներն այստեղ մեծանան և դպրոց գնան: Սկզբում հաստատվել են Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Ծանոթներից մեկն իրենց տեղեկացրել է Մաշտոցի պողոտայում կառուցվող շենքի մասին և ծանոթացրել գործով ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանի հետ:

Նարինեն ամուսնու հետ գնացել է Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի հետևում գտնվող՝ Մանգասարյանի գրասենյակ: Այնտեղ համակարգչով ցույց են տվել շինարարական նախագիծը, գնորդները հավանել են և բնակարան գնելու ցանկություն հայտնել:
Այդ ընթացքում Նարինեի և Թոնի երեխաները 1-2 տարի հաճախել են գյուղի դպրոցը, իսկ իրենք՝ գնվելիք բնակարանի 100․000 դոլարից ավելի գումարը վճարելու համար ԱՄՆ-ում գրավ են դրել իրենց ունեցած ամբողջ գույքը, սակայն 6.000.000 դոլարի վնաս կրել, Երևանի բնակարանն էլ չեն ստացել մինչ օրս… Ստիպված՝ կրկին տեղափոխվել են ԱՄՆ: Վկա Նարինե Կիրակոսյանը դատարանում ասաց, որ առաջին անգամ է ներկա գտնվում սույն գործով դատական նիստին, քանի որ ԱՄՆ-ում են բնակվում, և իր գալը ուղղակի զուգադիպել է: Որպես զբոսաշրջիկ է եկել Հայաստան, թեև կեցության իրավունք էլ ունեն: Դատական նիստում, վերը նշվածին հավելեց մանրամասները: Նարինեն ասաց, որ իրենք գումարը ուղարկել են իր եղբորը՝ Արտակ Կիրակոսյանին, նա էլ վճարել է, կտրոնը վերցրել: Նշեց, որ վճարված գումարը եղել է 100.000 կամ 105.000 դոլար. լավ չի հիշում, քանի որ ամուսինն է այդ գործով զբաղվել: Մեղադրողը, այնուհետև դատավորը փորձեցին ճշտել՝ որքա՞ն է եղել այդ գումարը՝ 100.000, թե՞ 105.000: Նարինեն հուզված ասաց, որ եթե ուզում են իմանալ՝ ինքը այդ գործարքի պատճառով 6 միլիոն դոլարի վնաս է կրել, և ինքը նյարդայնանում է այդ հարցի մասին խոսելիս։ Ասաց՝ պահանջում է և իշխանափոխությունից հետո հույս ունի, որ բանկին անցած, այնուհետև այլ անձի վաճառված իրենց տունը, ի վերջո, կվերադարձվի: Դատարանը պարզաբանեց, որ գործով նա վկա է, ոչ թե տուժող, ուստի պահանջելու իրավունք չունի, կարող է միայն գործի մասին իր իմացածը հայտնել: Ըստ քրեական գործի նյութերի՝ Թոնի Ռազմիկ Նազարյանսի լիազորված անձ Արտակ Կիրակոսյանը պայմանագիրը կնքել է Վլադիսլավ Մանգասարյանի՝ «ՎԷՌՄ» (Վլադիսլավ, Էդուարդ, Ռուբեն Մանգասարյաններ) ընկերության հետ: Վկայի խոսքերով՝ մոտ 5 տարի առաջ ինքը եկել է Երևան և գնացել, որ իրենց տունը տեսնի: Սակայն իրեն հայտնել են, որ տունը անցել է բանկին, հետո՝ Մոսկվայից ինչ-որ մեկը գնել է: Այդ մասին լսելուց հետո Նարինեն «վատացել է» և մի կերպ է հասել տուն: Վլադիսլավ Մանգասարյանը փորձել է հանդարտեցնել իրավիճակը. նա խոստացել է, որ կտա տունը, և վկան հույսով է, որ կստանա այն՝ թեև մի պահ նույնիսկ դա է կորցրած եղել: Եվ այս պարագայում, որքան էլ տարօրինակ է, վկան ասաց՝ Վլադիսլավ Մանգասարյանի կողմից իրեն խաբված չի զգում. անցել է 13 տարի… Մեղադրողի հարցին ի պատասխան՝ Նարինե Կիրակոսյանն ասաց, որ լսել են Էդմոնդ Խուդյանի մասին, բայց նրա հետ չեն շփվել, չեն ճանաչել: Ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանը հարցրեց, թե վկան տեղյա՞կ է, որ ինքը նրանց գումար է տվել բնակմակերեսի (145քմ.) տարբերության դիմաց: Վկան ասաց՝ այո, լսել է, սակայն նրա նշած թիվը Մանգասարյանն ուղղեց. ասաց, որ իրականում Թոմին 24.000 դոլար է տվել, և շարունակեց հարցը, թե այդքան գումարը տարօրինակ չթվա՞ց մակերեսների արժեքի առումով: Վկան չժխտեց, ամբաստանյալն էլ ճշտեց, որ այն ժամանակ Թոնին իրենից 20.000 դոլար պարտք է ուզել, որովհետև պետք է հոր աչքերը վիրահատեին: Նարինեն ասաց, որ իրենք մի քանի անգամ ցանկացել են վաճառել տունը, սակայն չեն ունեցել բնակարանի սեփականության վկայական: Վլ. Մանգասարյանը հարցրեց՝ դուք ինձնից լսե՞լ եք, որ դա ձեր բնակարանը չի: Ն. Կ.- Ոչ… Բայց վկայական չեք տվել: Վ. Մ.- Էդ ժամանակ ոչ մեկին էլ սեփականության վկայական տված չենք եղել: Ն. Կ.- Բայց հետո ուրիշները ստացել են, մենք՝ ոչ: Վ. Մ.- Ես չէի տվողը, «Արին Կապիտալը»: Դատավորը կրկնեց տուժողի հարցը՝ ո՞ւր է այս մարդկանց սեփականության վկայականը. 2005թ-ին դուք եք վերցրել գումարը, վկայականները տվել եք 2013-ին, 8 տարվա ընթացքում ինչո՞ւ չեք տվել այս մարդկանց վկայականը, ո՞ւր է նրանց բնակարանը: Վ. Մ.- Սնանկության կառավարչին է անցել: Դատավոր- Իսկ ինչո՞ւ եք թույլ տվել, որ սնանկանա… Մանգասարյանը պատասխան չուներ… Հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am