Ով կասկածի՝ օրենքի ծանր ուժը կզգա իր վրա, սա կատակ չէ. Նիկոլ Փաշինյան

Երբեմն կոշտ հայտարարություններ հնչեցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորել է ՀՀ-ում հաստատված որոշ «ավանդույթներ» ոչնչացնելու ցանկությամբ։ Այս մասին նա հայտարարել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա նաեւ վստահեցրել է, որ քանի դեռ ինքը կառավարության ղեկավարն է, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու: «Այսօր կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, որ հեղափոխությանը պաշտպանել են և գտնում են, որ կարող են իրենց տարբեր բաներ թույլ տալ: Ով ուզում է լինի, Հայաստանում առանց պետհամարանիշների ավտոմեքենա չի կարող լինել: Հայաստանում կա ավանդույթ, որ պետության ղեկավարին սպասարկող ավտոմեքենայի վրա համարանիշ չի լինում: Առաջին օրից իմ մեքենայի վրա պետհարամարանիշեր են տեղադրվել, գոլդ չեն, այլ սովորական՝ 131 ՍՍ 01: Քանի դեռ ես վարչապետ եմ՝ արտոնյալ մարդ չի լինելու, սկսած իմ հարազատ քաղաքական ուժից, մերձավոր շրջապատից»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին օրից նախարարների, պաշտոնյաների հետ խոսում է «դուք»-ով, ներողությում խնդրում ընդհատելու համար, իսկ հանձնարարություն գրելիս օգտագործում է «խնդրում եմ» դիմելաձեւը։ «Եվ ես ժամանակ առ ժամանակ ոմանց անհրաժեշտություն ունեմ հիշեցնելու, որ մեր ժպիտները հանկարծ չընկալեն որպես թուլություն: Ով սրանում կասկածի՝ օրենքի ծանր ուժը կզգա իր վրա, սա կատակ չէ: Մենք ժպտում ենք, բայց մենք չենք կատակում, Հայաստանում արտոնյալներ չպետք է լինեն և չեն լինելու: Հայաստանում օլիգարխներ չկան և չեն լինելու, Հայաստանի վարչապետի «քիփ», վարչապետի բաջանաղ, վարչապետի «քուչի լավ տղա», «լավ տղու հետ օրթախ գործ ունենալու, 50 տոկոս փայ մտնողների ինստիտուներ չեն լինելու, մոռացեք դրանց մասին»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am