Նկատել է, որ կնոջը քսվելով է անցնում. սպանություն՝ խանդի հողի վրա

Տավուշի մարզում դաժան սպանության գործով դատավճիռ է կայացվել՝ 1980թ ծնված Արթուրը դատապարտվել է 15 տարի ժամկետով ազատազրկման: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. օգոստոսի 17-ին Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգիլ» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա է հայտնաբերվել որում եղել է տղամարդու մոխրացած դի: Ժամեր անց պարզվել էր նաև, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ և որ դաժան սպանությանը կատարվել էր խանդի և վրեժի շարժառիթներով: Ըստ մեղադրանքի՝ Արթուրը կնոջից տեղեկանալով, որ Տավուշի մարզի Ն.Կ.Աղբյուր գյուղի բնակչի Վարդանի կողմից նրան բռնաբարելու և հետագայում սիրահետելու հանգամանքների մասին, 16.08.2017թ երեկոյան Տավուշի մարզի Ն.Կ.Աղբյուր գյուղին հարակից Չնգիլ կոչվող տարածքում կազմակերպված հացկերույթից հետ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ առանձին դաժանությամբ սպանել է նրան, ինչից հետո դիտավորությամբ հրկիզել ավտոմեքենան: Արթուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2 -րդ մասի 2-րդ կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Առաջադրված մեղադրանքում Արթուրն իրեն մեղավոր է ճանաչեց մասնակի և ցուցմունք տալով հայտնել է, որ Վարդանին վերաբերվել է հարազատ եղբոր նման: Դեպքի օրը կնոջ և Վարդանի հետ գնացել են հիշյալ վայր, որտեղ սպանվածը խնջույք է կազմակերպել և հետը օղի բերել, որը, ըստ Արթուրի, եղել է պղտոր և խմելուց հետո անընդհատ ցանկացել է քնել: Միևնույն ժամանակ ամբաստանյալ հայտնել է, որ սպանությունը պատահական է ստացվել, ինքը նախապես չէր պլանավորել և այդ ժամանակ մտադիր չէր սպանել նրան և որ Վարդանը օղու մեջ բան է լցրած եղել: Արթուրն այդպես է մտածել քանի, որ նկատել է, որ Վարդանը չի խմել, բաժակը մոտեցրել է բերանին ու թափել: Որոշ ժամանակ անց Վարդանը գնացել է գարեջուր բերելու, իսկ ինքը նկատել է, որ կնոջը քսվելով է անցնում, այդ ամենից հետո ոչինչ չի հիշում: Պահի տակ է խփել ու միայն հիշում է կնոջ գոռոցները՝ «սպանում ես, թող»: Առաջին հարվածից Վարդանն ուշագնաց է եղել: Վարդանին նստեցրել է մեքենան, կնոջը տարել տուն ու նորից բարձրացել դեպի «Չնգիլ» կոչվող տաղավար, սակայն դեպքի վայր չի հասել: Ըստ նրա ցուցմունքի՝ դեպի Պառավաքար տանող ճանապարհի ոլորաններից մեկում մեքենայից Վարդանին իջեցրել է ու այնքան գլխին խփել, որ ցխել է, գլխին խփում էր, բայց գլուխ չկար, մահացած էր: Վթարային իրավիճակ նմանակելու համար նրան նստեցրել է մեքենայում, ծխախոտի տուփի մեջ մեկ հատիկ էր մնացել, կրակայրիչով տուփը վառել է ու նետել մեքենայի մեջ ու մեքենան պայթեցրել: Կրակայրիչը ձեռքից ընկել է, հետո ոստիկանները գտել են և իրենց ցույց տվել, ասել է, որ իրենն է: Չգիտի, թե ինչ պատճառով է մեքենան վառել: Տեղի ունեցածից հետո էլ նա հայտնել է, որ գնացել է աղբյուր լվացվել ու գնացել տուն, քնել ու առավոտյան արթնացել, իսկ աԱռավոտյան Վարդանի մորն ասել է, որ տղան Պառավաքար է գնացել: Միևնույն ժամանակ նա նաև հայտնել է, որ հագուստը չի փոխել, քանի որ մտածել է, որ ոստիկանությունից գալու են իր հետևից, իսկ ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է սպանել; Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նա խնամքին ունի անչափահաս աղջիկ, բնութագրվում է դրական և մասնակի ընդունել է մեղքը, զղջացել կատարածի համար:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am