Կանգնած էինք աշխատանքը կորցնելու և անգործ մնալու վտանգի առաջ.բաց նամակ

ՀՀ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում ուժը կորցրած ճանաչվեց 2018 թ.-ի ապրիլի 12-ի՝ ««Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին» որոշումը: Լուրն այս մեծ ոգևորություն է առաջացրել սիսիանցիների շրջանում և նրանք բաց նամակով իրենց երախտագիտությունն են հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանին: Նամակը, որի տակ ստորագրել են 105 սիսիանցիներ, ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ, Հարգարժան պարոն մարզպետ Սիսիանցիների մեծամասնության անունից Ձեզ ենք հայտնում մեր երախտագիտությունը, քանի որ Ձեր հետևողական և վճռական աշխատանքի արդյունքում էր, որ կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում ուժը կորցրած ճանաչվեց 2018 թվականի ապրիլի 12-ի՝ ««Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի լուծարելու մասին» որոշումը, որով վերականգնվեց Սիսիանի հիվանդանոցի նախկին կարգավիճակը: Վաղվա լավ օրվա նկատմամբ վերականգնվեց նաև այն մի քանի տասնյակ բուժաշխատողների, բուժանձնակազմի վստահությունը, որ կանգնած էին աշխատանքը կորցնելու և անգործ մնալու վտանգի առաջ: Նախկինում հապճեպ և քաղաքական ինչ-ինչ նպատականերից բխող հիվանդանոցի լուծարման և «Զանգեզուրի կայազորային հոսպիտալին» միավորման որոշումն ընդունելիս հաշվի չէր առնվել ո´չ հիվանդանոցի կոլեկտիվի, ո´չ ազգաբնակչության կարծիքն ու տեսակետը, ինչը հանգեցրեց նրան, որ բողոքի բազմաթիվ գործողություններ իրականացվեցին, բայց ինչպես ասում են՝ սայլը տեղում անշարժ մնաց, իսկ որոշում կայացնողները ամեն գնով ջանում էին արդարացնել իրեց որոշումը: Սիսիանցիների ձայնը լսելի դարձավ և հարցը լուծում ստացավ, երբ Հայաստանում իրավիճակ փոխվեց, երբ երկիրը նոր վարչապետ, իսկ Սյունիքիը նոր մարզպետ ունեցավ ու խնդրով մտահոգ Սիսիան այցելեցին ՀՀ առողջապահության և ՊՆախարարները: Հանդիպումների, քննարկումների և ուսումնասիրությունների արդյունքում էր, որ Սիսիանի հիվանդանոցը չլուծարվեց: Մեծարգո վարչապետ, Դուք Ձեր այս քայլով ապացուցեցիք, որ Հայաստանում իրոք ժողովրդի իշխանություն է, և ժողովրդի ձայնը լսելի է: Պաշտոնավարման այս կարճ ժամանակում Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը հաճախ է հանդիպել հիվանդանոցի աշխատակազմի հետ, լսել նրանց մտահոգությունները և դրանք փոխանցել իրավասու մարմիններին: Այստեղ տեղին է նշել, որ ճշմարտությունը հիվանդանում, բայց չի մահանում: Մեկ անգամ ևս, հայտնելով մեր շնորհակալությունը՝ վստահ ենք, որ այսուհետ ևս Ձեր ուշադրության կենտրոնում կպահեք Սիսիանի հիվանդանոցի զարգացումը, այն դարձնելով տարածաշրջանի բնակչության սպասարկման առաջատար կենտրոններից մեկը: Շնորհակալ ենք նաև բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր այս ամիսների ընթացքում հանուն հիվանդանոցի կարգավիճակի պահպանման, ինչ որ քայլեր իրականացրեցին, ջանքեր գործադրեցին»: Հարգանքներով՝ մի խումբ սիսիանցիներ

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am