Հունահռոմեական ոճի հայ ըմբիշը դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնության 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակչում մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Մահմուդ Բախշիլոևի հետ: Ամոյանը հաղթեց 10:0 հաշվով:
Նախօրեին աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը պարտվեց և դարձավ առաջնության արծաթե մեդալակիր: