Բրյուսելի կոմունաներից մեկում 15 կգ. պայթուցիկ նյութ է հայտնաբերվել
Բրյուսելի Սկարբեկ կոմունայում իրականացված ոստիկանական հետախուզության շրջանակներում 15 կգ. պայթուցիկ նյութ է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Բելգիայի գլխավոր դատախազ Ֆրեդերիկ վան Լևը: Գրում է Russian.rt.com-ը: «Գրեթե 15 կգ. պայթուցիկ նյութ է հայտնաբերվել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է գլխավոր դատախազի խոսքերը:
