Անձի թիկնապահ աշխատել-չաշխատելու հարցը Արայիկ Հարությունյանի ձեռքում է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այսօր պահնորդական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած 54 կազմակերպություն կա, սակայն դրանց մի մասը գործունեություն չի ծավալում որեւէ մեկի հետ պայմանագիր չկնքելու հետեւանքով:
Ուշագրավն այն է, որ մինչեւ պահնորդական ընկերություններում աշխատանքի անցնելը տվյալ մարդիկ պետք է համապատասխան կրթություն ստանան. այդպես է նախատեսված 2012թ. ԱԺ ընդունած «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքով: