Վարչապետը ինքն իրեն շփոթել է ժողովրդի հետ. Շարմազանովի պատասխանը Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն շփոթել է ժողովրդի հետ։ Հայաստանում չկա ու չի կորղ լինել որեւէ գործիչ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, որը կարող է խոսել ՀՀ բոլոր քաղաքացիների անունից։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով Մալաթիա–Սեբաստիայում այսօր՝ սեպտեմբերի 19–ին, Նիկոլ Փաշինյանի խոսքին, թե «հիմա էլ ասում են՝ արտահերթ ընտրություններ նպատակահարմար չենք գտնում, այսինքն, ուզում եք ասել, նպատակահարմա՞ր էիք գտնում, որ ես ընտրվեմ վարչապետ, նպատակահարմար պիտի ժողովուրդը գտնի, դուք ո՞վ եք», ՀՀԿ մամուլի խոսնակը կոչ արեց ժողովրդի ետեւում  չթաքնվել եւ  ժողովրդի անունից կոչեր չհնչեցնել։ «Երկրորդ, եթե տեղյակ չես, ուրեմն տեղեկացնում եմ, քեզ ընտրել են ԱԺ պատգամավորները. մայիսի 1–ին չես ընտրվել, մայիսի 8–ին ընտրվել ես։ Եթե քեզ պատգամավորները ընտրած չլինեին, դու ոչ թե մայիսի 8–ին կհռչակվեիր ՀՀ վարչապետ, այլ մայիսի 1–ին»,–նկատեց Շարմազանովը։ Նա առնվազն վեց կետով հակադարձեց  Փաշինյանին. «Երրորդ. ՀՀ–ում գործում է Սահմանադրություն, այլ ոչ թե Փաշինյանի կամ իմ ընտրազանգվածի դիկտատուրա եւ բոլոր գործընթացները պետք է լինեն բացառապես Սահմանադրության շրջանակում։ Չորրորդ, ըստ Սահմանադրության, երաշխավորված է իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ օրենսդիր մարմինը ոչ թե կառավարության կցորդն է, այլ Փաշինյանն ու կառավարությունն են հաշվելու օրեսդիր մարմնին։ Հինգերորդ. ՀՀ ԱԺ պատագամավորները՝ 105–ից յուրաքանչյուրը, ցանկացած օրենսդրական նախաձեռնության կքվեարկի այնպես, ինչպես իր խիղճը կամ համոզմունքը կթելադրի, այլ ոչ թե Փաշինյանը կամ Փաշինյանի կողմնակիցները։ Վեցերորդ, պարոն Փաշինյան, այս երկրագնդի վրա քեզանից հազարապատիկ ավելի հզոր ու ավելի բարձր լեգիտիմությունը ունեցող գործիչներ են եղել, որոնց կործանել է մեծամտությունը եւ անսխալականությունը։ Քանի ժամանակն է, պատմությունից դասեր քաղիր, չէ, հետո ուշ է լինելու»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով Փաշինյանի դիտարկմանը, թե ինքն այն ժամանակ Սերժ Սարգսյանին ասել էր՝ Դուք իրավիճակը ճիշտ չեք գնահատում, նա գնացել էր, «սպեցնազն» ուղարկել, հաջորդ օրն ասել՝ Նիկոլը ճիշտ էր ասում, ՀՀԿ խոսնակը հակադարձեց. «Այս 4 ամիսը ցույց է տալիս, որ դու սխալվեցիր, ես էի ճիշտ»։ «4 ամիս առաջ դու ունեիր բացառիկ շանս՝ օգտագործել լեգիտիմությունը եւ վստահությունը, որպեսզի երկիրը չտանես ցնցումների, բայց դու, պարոն վարչապետ, նախընտրեցիր վատագույն սցենարը, գնացիր քաղաքական վենդետաների, հասարակությունը սեւերի ու սպիտակների բաժանելու, քաղաքական ուժերին անվանարկելու ճանապարհով»,–պարզաբանեց Շարմազանովը։ Նա եզրափակեց, որ Նիկոլ Փաշինյանը ամենաձախողված վարչապետն է. «4 ամիսը բավարար էր, որ հասկանայինք, որ դու վարչապետ եւ գերագույն գլխավոր հրամանատար լինել չես կարող»։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am