Բոլորին,բացի մեկից,ասում եմ` միասին ենք կառավարելու Երևանը. Նաիրա Զոհրաբյան
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վաղը կներկայացնի ներդրումային փաթեթները, և կվերահաստատի, որ բացի ծրագրից կան նաև հարյուրավոր, միլիոնավոր դոլարների ներդրումներ անողներ։ Ներդրումային փաթեթները վերաբերում են ինչպես տրասնպորային համակարգին, այնպես էլ վերելակների և այլ խնդիրների»,- այսօր քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Անդրադառնալով քարոզարշավին մասնակցող ուժերի հետ հետագա համագործակցությանը՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր քաղաքական ուղերձն այդ ուժերին արդեն հղել է, պատրաստ է քաղաքապետ ընտրվելու դեպքում համագործակցել բոլորի հետ՝ բացի մեկից, քանի որ իր համար անընդունելի է «Մեր դեմ խաղ չկա»-ն։ «Բոլոր քաղաքական ուժերին, բացառությամբ մեկի, ասում եմ` միասին ենք կառավարելու Երևանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։