«Մեր երկիրը մոլորյալների և արկածախնդիրների համար չէ». Հովհաննես Վարդանյան

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, որպես երկրի մտահոգ քաղաքացի և վարչական շրջանի հոգատար ղեկավար, մեծապես կարևորում է մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրությունը և դրա արդյունքը : Նախընտրական քարոզարշավի ընթացքի, քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցել է Հովհաննես Վարդանյանի հետ: Թե իրականում ինչպե՞ս է գնահատում նախընտրական պատկերը մայրաքաղաքում , մեր զրուցակիցը նշեց.
 
- Թեև այս օրերին քաղաքական գործիչներն արդեն գնահատականներ տվել են, ամեն դեպքում կարծում եմ , որ ոչ թե քաղաքային ծրագրեր են ներկայացվում, այլ, մեծ առումով, քաղաքական քարոզչություն է իրականացվում: Մայրաքաղաքային նախընտրական քարոզարշավը շատ է քաղաքականացվում, այնինչ մենք պետք է այսօր քաղաքային ծրագրերի մասին լսենք, մեր անելիքների մասին խոսենք՝ չարածը լրացնելու առումով, կամ ինչի հիմքը որ դրվել է, դրա շարունակությունը պետք է կատարենք: Այն, ինչ հիմա կատարվում է իմ համար անհասկանալի է : Այսօր բոլոր ոլորտներում մենք խնդիր ունենք՝ սոցիակալան , առողջապահական , կոմունալ ծառայության , քաղաքաշինության. եկեք այդ խնդիրների լուծումներից խոսենք, թե՝ ոնց ենք պատկերացնում այդ լուծումները: Երևանցու հոգսերը թոթափող՝ բուն թեմաներից եկեք խոսենք:
 
- Պարոն Վարդանյան Դուք ծանոթացել եք ընտրությանը մասնակից ուժերի ծրագրերին, ո՞ր թեկնածուի կամ ո՞ր քաղաքական ուժի առաջադրած թեկնածուի ծրագիրն է առավել իրատեսական՝ Երևանի և երևանցիների խնդիրները լուծելու առումով.
 
- Նախ առաջինը պետք է տեսնենք, որ թեկնածուն է ավելի սթափ և լրջախոհ , նոր դրանից հետո ուսումնասիրենք նրա ծրագիրը: Բարձր եմ գնահատում մեր՝ ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանի ծրագրերն ու հնարավորությունները, որը ներկայացնում է մեր քաղաքական թիմը:
 
Ի դեպ Դաշնակցությունն ունի արհեստավարժ թիմ , բոլորն էլ բանիմաց են, գրագետ, տարբեր ոլորտներում հմտացած մասնագետներ են, ովքեր կարող են իրենց փորձով օգտակար լինեն Երևանին ու երևանցիներին: խոսելու ժամանակը վաղուց անցել է, հիմա պետք է գործով զբաղվել: Նաև սփյուռքում ունենք շատ դաշնակցական նեկայացուցիչներ , ունենք քաղաքապետեր տարբեր երկրներում, ովքեր ցանկություն են հայտնել, որ մեր թեկնածուի հաղթանակի դեպքում, համագործակցության հուշագրեր կստորագրեն, ներդրումներ կանեն:
Միքայել Մանուկյանն իմ վաղեմի ընկերն է, մեր ընկերությունը ձևավորվել է փոխադարձ վստահության վրա. լավագույն հայ մարդու տեսակ է , երկիր և պետություն սիրող հայ է , ընտանիք և ընկեր սիրող մարդ է և ամենակարևորը՝ լրջախոհ և հավատքով ապրող է: Միքայել Մանուկյանի հետ նաև մարտական ճանապարհ ենք անցել, նա ազատամարտիկ է , արցախյան ազատամարտի տարիներին եղել է հրամանատարական կազմում և ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ առաջիններից էր, ով կազմավորելով ջոկատ՝ միասին մեկնեցինք Թալիշ: Կարծում եմ, որ քաղաքապետը պետք է նաև ռազմական գործից տեղյակ լինի, որպեսզի պատերազմական չնախատեսված իրավիճակներում կարողանա համախմբել , մոբիլիզացնելքաղաքացիներին:
 
- Պարոն Վարդանյան վերջին շրջանում շատ է թմկահարվում՝ ժողովրդին «սևերի»-ի ու «սպիտակներ»-ի բաժանելու մասին: Ընդունելի՞ մոտեցում է.
 
- Այսօր մեր հասարակությանը «սև»-ի ու «սպիտակ»-ի բաժանելը, տարանջատելը թշնամուն հոգեհարազատ ծրագիր է: Ցանկացած մարտահրավեր կարող ենք հաղթահարել միայն համախմբված ու միասնական ուժով: Մեր երկրի, մեր ազգի փրկությունը մեր միասնության մեջ է , համայն հայության համախմբվածության մեջ է: Այսօր մենք աշխարհում ամենահզոր ռեսուրսն ունենք, դա աշխարհով մեկ սփռված մեր ժողովուրդն է: Այնպես որ մեր երկիրը մոլորյալների և արկածախնդիրների համար չէ: Իմ համար անընդունելի է նաև՝ պետության արժեհամակարգը , անվտանգության հիմքերը խարխլող ցանկացած դրսևորում՝ ԼԳՏԲ , աղանդավորական, հակապետական քարոզչությունը:
 
-Որպես վարչական շրջանի ղեկավար , աշխատանքում, Ձեր գործունեության մեջ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:
 
- Արդար և թափանցիկ սկզբունքով, իսկ եթե ինչ որ խնդիր էլ չեմ կարողանում լուծել, կարող եմ ազնիվ գտնվել և մադուն բացատրել, որ իմ ուժերից վեր է, բայց երբեք ձևական խոստումների հետևից չընկնել: Մեր ժողովուրդն այսօր արդարության կարիք ունի, ամեն ինչ կհանդուրժի, բացի՝ անարդարությունից...
 
- Ընտրության նախաշեմին ի՞նչ կոչ կանեիք համաքաղաքացիներին և հատկապես արաբկիրցիներին.
 
- Արաբկիրցիներին կոչ կանեմ հավատան ինձ , իսկ երևանցիներին և մեր ժողովրդին կոչ կանեմ ավելի հանդուրժող լինեն:
 
- Շնորհակալություն ՝ անկեղծ ու բովանդակային զրույցի համար:

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Իսրայելի գլխավոր հյուպատոսը առաջարկել է խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին և Նեթանյահուին Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Պուտինը և Սիյարտոն քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի բալիստիկ հարձակումը Թուրքիայի ուղղությամբ «Օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»․ Արմեն Աշոտյան Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Ինչ մեղկ ես, Արամ». «Այ կլոուն, ամիսներ հետո դու ու քո նման փուչիկները տրաքելու են». քոմենթներ. «Հրապարակ» Իրանի դեսպանատունը հանրային գործիչների միջոցով դժգոհության ազդակներ է հղում Փաշինյանին. NEWS.am Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Լոռիում հանցավոր նոր խումբ է ձերբակալվել Ամերիաբանկը` 1-ին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի ընկերությունների ցանկում Դա ֆուտբոլի պատմության մեծագույն կողոպուտն է․ Սպերցյան Իշխանության խոստումները չեն կարող փոխարինել իրական աշխատանքին․ Առաքելյան Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր Իրանը հրթիռային հզոր հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին ԱՄՆ-ն 17 իրանական ռազմանավ է խորտակել Իրանը թույլատրել է երկու նավերի անցնել Հորմուզի նեղուցով Նախկին հրամանատար Պողոս Պողոսյանից պահանջում են բռնագանձել 2 անշարժ գույք և շուրջ 452 միլիոն դրամ Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են դատախազություն Պետությունը չի պաշտպանվում կոծկումով, սահմանը չի պահպանվում լռությամբ․ Անանյան Իրանի նախագահը դիմել է հարևան պետությունների ղեկավարներին Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գագիկ Ծառուկյան Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am