Ձերբակալվել է Բրյուսելի ահաբեկչության կասկածյալներից մեկը
Բելգիայի ոստիկանությունը Անդերլեխտում ձերբակալել է երեքշաբթի օրը Բրյուսելում իրականացված պայթյունների գործով կասկածյալ Նաչիմ Լաչրաուիին: Այս մասին հայտնում է Euronews-ը` հղում կատարելով բելգիական լրատվամիջոցներին: Ենթադրվում է, որ ձերբակալվածը երրորդ անձն է, որին ֆիքսել են Բրյուսելի օդանավակայանի տեսախցիկները պայթյունից որոշ ժամանակ առաջ: Լաչրաուին եղել է մյուս երկու մահապարտ ահաբեկիչների հետ:
