Արմավիրի մարզպետը միջամտում է արհմիությունների գործունեությանը

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների հանրապետական արհմիության հայտարարությունը Արմավիրի մարզում արհմիությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Վերջերս ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 10 պատգամավորներ ներկայացրել են «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հիմնավորում են իբր արհմիություններին գործատուներից անկախացնելու անհրաժեշտությամբ: Այդ քաղաքական ուժի մտահոգությունների պատճառները կասկածանքների տեղիք են տալիս, քանի որ դրա հետ մեկտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը պաշտոնին նշանակվելուց հետո, արգելել է մարզպետարանի աշխատողներից արհմիության անդամավճարի գանձումը և փոխանցումը արհեստակցական կազմակերպությանը, ինչը խոչընդոտ է հանդիսանում արհեստակցական կազմակերպության գործունեության համար։

Մարզի կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն, գերազանցելով իր պաշտոնական լիազորությունները, մարզպետը անօրեն միջամտում է նաև մարզում գործող այլ արհմիությունների գործունեությանը: Չարաշահելով պաշտոնական դիրքը՝ մարզպետը պարտադրել է համայնքապետերին տեղեկություններ տրամադրել կոլեկտիվ պայմանագրերի առկայության կամ բացակայության մասին, պահանջել է դրանց առկայության դեպքում իրեն տրամադրել պայմանագրի լուսապատճեները, ինչպես նաև հորդորել է կոլեկտիվ պայմանագրի բացակայության դեպքում չփոխանցել արհմիության անդամների անդամավճարը, ինչը ևս դիտարկում ենք, որպես միջամտություն և խոչընդոտում արհմիությունների գործունեությանը: Հիշեցնում ենք, որ համաձայն «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի՝ պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, այլ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը, իսկ վերջինիս խոչընդոտման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարչական և քրեական պատասխանատվություն։ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահություն

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am