ԿԺԴՀ-ի հետ համաձայնագիրն «պատերազմի ավարտման հռչակագիր է». Սեուլ

Սեուլի մամուլի կենտրոնում անցկացված բրիֆինգի ժամանակ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնական ներկայացուցիչ Յուն Յոն Չհանը հայտարարել է,որ Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի զինվորականների միջեւ սեպտեմբերի 19-ին երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված համաձայնագիրը փաստորեն 1950-1953 թվականների կորեական պատերազմի ավարտման հռչակագիր է:
«Այդ համաձայնագիրն ըստ էության պատերազմի ավարտման եւ խաղաղ գործընթացի սկսվելու հռչակագիր է»,- ընդգծել է նա: