Բանտային կալանքից կազատեն նախկին վարչապետ Շարիֆին

BBC բրիտանական հեռուստառադիոկորպորացիան տեղեկացնում է,որ Իսլամաբադի բարձր ատյանի դատարանը քննարկել է բողոքարկումը եւ կարգադրել Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ազատ արձակել այն բանից երկու ամիս անց, երբ նա սկսեց կրել կոռուպցիայի գործով բանտարկության տասնամյա ժամկետը:
Հուլիսին նախկին վարչապետը երկիր էր վերադարձել իր դստեր՝ Մարիամի հետ միասին: Ոստիկանությունը նրանց ձերբակալել էր Լահորի միջազգային օդանավակայանում եւ բռնագրավել նրանց անձնագրերը: